Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 16 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 փետրվարի 2024 թվականի N 182-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1656-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2024 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N 1656-Ն որոշման հավելվածը լրացնել աղյուսակով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. փետրվարի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի փետրվարի 8-ի

N 182-Ն որոշման

 

«Աղյուսակ

 

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ, ԼՃԻ ԱՓԻՑ ՈՐՍԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՈՐԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|NN |Ձկան  |Ձկնորսության |Ձկնորսության համար     |Նախաձվադրային-ձվադրման  |

|ը/կ|տեսակը|թույլատրելի  |թույլատրելի քաշը և     |ժամանակահատվածը         |

|   |      |առավել       |արդյունագործական չափը  |                        |

|   |      |քանակությունը|(ծնոտից մինչև  պոչային |                        |

|   |      |(տոննա)      |լողակի կտրվածքը)       |                        |

|   |      |             |միավորի համար          |                        |

|   |      |             |(գրամ/սանտիմետր)       |                        |

|___|______|_____________|_______________________|________________________|

|1. |Սիգ   |257          |400/30 ոչ պակաս        |նոյեմբերի 15-հունվարի 20|

|___|_____________________________________________________________________|

|2. |2024 թվականի համար Սևանա  լճում կարաս և  խեցգետին կենդանատեսակների   |

|   |համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել                   |

|_________________________________________________________________________|

|                             Ընդհանուր պահանջներ                         |

|_________________________________________________________________________|

|3. |Սիգի որսն իրականացվում է Սևանա  լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500|

|   |մ հեռավորության վրա                                                  |

|___|_____________________________________________________________________|

|4. |Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ  |

|   |ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից,   |

|   |թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և  ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս   |

|   |(ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական     |

|   |ուռկաններով (ցանցերով)                                               |

|___|_____________________________________________________________________|

|5. |Սևանա  լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի     |

|   |գործողության ժամկետ սահմանել 2024 թվականի մարտի 1-ից մինչև  2024     |

|   |թվականի սեպտեմբերի 1-ը                                               |

._________________________________________________________________________.

«:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 փետրվարի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.02.2024
N 182-Ն
Որոշում