ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 օգոստոսի 1993 թ. թիվ 407
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՄԻՋՆԱԿԱՐԳ-ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ-ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, միջնակարգ-մասնագիտական տեխնիկական ուսումնարաններում և միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների ռազմական պատրաստությունը բարելավելու, «Ռազմագիտություն» առարկայի դերն ու նշանակությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հանրակրթական դպրոցների, միջնակարգ-մասնագիտական տեխնիկական ուսումնարանների և միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների զինվորական ղեկավարների վրա տարածել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 19-ի Հայաստանի Հանրապետությունում զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի և զինվորական կոչումների դրույքաչափերի հաշվարկման մասին» թիվ 170 որոշման թիվ 8 հավելվածով նախատեսված դրույքաչափերը:
/1-ին կետն ուժը կորցրել է 01.04.97 թիվ 62 որոշում/
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մինչև 1993 թվականի սեպտեմբերի 30-ը ուսումնական հաստատություններին տրամադրել ուսումնական զենք և դիդակտիկ նյութեր, համաձայն Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության և բարձրագույն կրթության և գիտության նախարարության ներկայացրած հայտերի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությանը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության և պաշտպանության նախարարության հետ համատեղ 1994/95 ուսումնական տարում Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում կազմակերպել ռազմագիտության ուսուցիչների պատրաստում: