Սեղմել Esc փակելու համար:
«ԼՈՂԱՑՈՂ ԿԱՄ ՃՇԳՐՏՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՏՈԿՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼՈՂԱՑՈՂ ԿԱՄ ՃՇԳՐՏՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱ ...

 

20.12.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունվարի 2019 թվականի թիվ 1-Ն

 

«ԼՈՂԱՑՈՂ ԿԱՄ ՃՇԳՐՏՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼՈՂԱՑՈՂ ԿԱՄ ՃՇԳՐՏՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՃՇԳՐՏՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կարգավորել բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքով տրամադրվող բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման ժամանակ լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքի հաշվարկման և հետագա ճշգրտման հիմքում դրվող ցուցանիշների ընտրության հետ կապված հարաբերությունները,

հիմք ընդունելով «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 12-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետերը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքով տրամադրվող բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման ժամանակ լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքի հաշվարկման և ճշգրտման հիմքում դրվող թույլատրելի ցուցանիշների ընտրության չափանիշները»` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2019 թվականի հունվարի 23-ի

թիվ 1-Ն որոշմամբ

 

ԼՈՂԱՑՈՂ ԿԱՄ ՃՇԳՐՏՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼՈՂԱՑՈՂ ԿԱՄ ՃՇԳՐՏՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՃՇԳՐՏՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգի նպատակն է` սահմանել բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքով տրամադրվող բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման ժամանակ լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքի հաշվարկման և հետագա ճշգրտման (բարձրացման կամ նվազեցման) հիմքում դրվող թույլատրելի ցուցանիշների ընտրության չափանիշները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունները:

 

ԳԼՈՒԽ 2.
ԼՈՂԱՑՈՂ ԿԱՄ ՃՇԳՐՏՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՃՇԳՐՏՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

3. Կրեդիտավորողի կողմից լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքով տրամադրվող բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման ժամանակ լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքի հաշվարկման և հետագա ճշգրտման (բարձրացման կամ նվազեցման) հիմքում դրվող թույլատրելի ցուցանիշները (այսուհետ` Ցուցանիշ) պետք է բավարարեն հետևյալ չափանիշներին միաժամանակ.

1) Ցուցանիշը պետք է անկախ լինի կրեդիտավորողից,

2) Ցուցանիշը պետք է լինի կոնկրետ, հրապարակային, ձևավորված ֆինանսական շուկայում իրականացված գործարքների միջինացված տվյալների հիման վրա (բացառությամբ սույն որոշմամբ նախատեսված դեպքի), անընդհատ, ողջամիտ և մատչելի հնարավոր կրեդիտառուներին,

3) Ցուցանիշի հիմքում ընկած արժույթը պետք է համընկնի լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքի արժույթի հետ:

(3-րդ կետը փոփ. 12.12.2023 թիվ 224-Ն որոշում)

4. Կրեդիտավորողի մոտ պետք է առկա լինի սույն կարգի 3-րդ կետի չափանիշներին բավարարող առնվազն երկու ցուցանիշ` մեկ հիմնական և առնվազն մեկ երկրորդային, որոնք չեն կարող փոփոխվել վարկային պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում: Ընդ որում, հիմնական և (կամ) երկրորդային Ցուցանիշները կարող են լինել ինչպես առանձին Ցուցանիշներ, այնպես էլ սույն Կարգով սահմանված չափանիշներին բավարարող մի քանի Ցուցանիշների համախումբ:

5. Լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքն առաջին հերթին պետք է սահմանվի հիմք ընդունելով հիմնական Ցուցանիշը:

6. Եթե հիմնական Ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքը հաջորդ ժամանակահատվածի համար սահմանվում է հիմք ընդունելով երկրորդային ցուցանիշը` ըստ նախօրոք սահմանված առաջնայնության սկզբունքի: Եթե հիմնական և երկրորդային Ցուցանիշը դառնում են անհասանելի, և անհնարին է դառնում լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքը հաջորդ ժամանակաշրջանի համար սահմանվում է հիմք ընդունելով սույն Կարգով սահմանված չափանիշներին բավարարող, կողմերի միջև համաձայնեցված համանման այլ Ցուցանիշը:

7. Լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքի հաշվարկման կամ հետագա ճշգրտման ժամանակ Ցուցանիշը կարող է հաշվարկվել ինչպես կոնկրետ պահի դրությամբ, այնպես էլ որոշակի ժամանակահատվածի համար միջինացման մեթոդով` սահմանված կրեդիտավորողի ներքին իրավական ակտերով և կրեդիտավորման պայմանագրով: Ընտրված մեթոդը չի կարող փոխվել վարկային պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում: Ընդ որում, Կրեդիտավորողը պարտավոր է իր ներքին իրավական ակտերով սահմանել և կրեդիտավորման պայմանագրում ներառել Ցուցանիշի հիման վրա իր կողմից տրամադրված կրեդիտի տոկոսադրույքների վերանայման կոնկրետ ժամկետներ կամ կոնկրետ պարբերականություն:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության պետական աջակցության ծրագրերի շրջանակներում սուբսիդավորվող և լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքով տրամադրվող բնակարանային հիփոթեքային կրեդիտների տոկոսադրույքների հաշվարկման և հետագա ճշգրտման (բարձրացման կամ նվազեցման) համար կարող է հիմք ընդունվել Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ընդ որում, սուբսիդավորման դադարեցումը հիմք չէ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի կիրառման դադարեցման համար:

(8-րդ կետը լրաց. 12.12.2023 թիվ 224-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
23.01.2019
N 1-Ն
Որոշում