Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈ ...

 

07.12.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-101-Ո-292

2021թ.

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 44.1-ին կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 14-ի թիվ ՀՕ-331-Ն օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների ներգրավման և գործունեության կարգը` համաձայն հավելված 1-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2021թ. նոյեմբերի 29

Երևան

 

Հավելված 1

Բարձրագույն դատական խորհրդի

2021 թվականի նոյեմբերի 29-ի

թիվ ԲԴԽ-101-Ո-292 որոշման

 

ԿԱՐԳ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն կարգով սահմանվում են դատավորների թեկնածուների ցուցակի (այսուհետ նաև` Ցուցակ) համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների ընտրության նպատակով փորձագետներ (այսուհետ նաև` Թեկնածու) առաջադրելու համար համապատասխան կազմակերպություններին և (կամ) ֆիզիկական անձանց ներկայացվող պահանջները, փորձագետի թեկնածուների կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, փորձագետներ առաջադրելու և ընտրելու, նախնական հարցազրույցի անցկացման հետ կապված հարաբերությունները:

 

2. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների թեկնածուների կողմից ներկայացված փաստաթղթերի ընդունումը և ստուգումն իրականացնում է Դատական դեպարտամենտը:

2. Որպես փորձագետ ընտրվում է հակակոռուպցիոն ոլորտում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող երեք անձ: Փորձագետներից մեկը պետք է լինի ազգային փորձագետ, իսկ երկուսը` առաջադրվեն վերջին երկու տարում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցող միջազգային կամ միջկառավարական կազմակերպությունների կամ միավորումների կողմից:

3. Սույն կարգի իմաստով հակակոռուպցիոն ոլորտի մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող անձ է համարվում կոռուպցիոն հանցագործությունների քննության փորձ ունեցող քննիչի, դատախազի, դատավորի պաշտոնը զբաղեցնող կամ զբաղեցրած անձը, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների բնագավառում փաստաբանական ծառայություններ մատուցած փաստաբանը, հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնող ազգային և միջազգային կազմակերպություններում աշխատած (ծառայություններ մատուցած) փորձագետը, մասնագետը:

4. Ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանող կազմակերպությունները և ինքնառաջադրման կարգով ցանկացած ֆիզիկական անձ, ով համապատասխանում է սույն կարգով սահմանված պահանջներին:

5. Փորձագետի թեկնածուի համար ներկայացվում են հետևյալ պահանջները.

ա) թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթություն.

բ) Հայտարարություն հրապարակելուն նախորդող առնվազն հինգ տարիների ընթացքում փորձագետի թեկնածուի գործունեության բնույթը պետք է ներառի հակակոռուպցիոն գործունեության ոլորտը:

6. Ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետի թեկնածու առաջադրելիս ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

ա) Դատական դեպարտամենտի ղեկավարին հասցեագրված դիմում, որը պետք է ստորագրված լինի թեկնածուի կողմից` ինքնառաջադրման դեպքում, իսկ կազմակերպության կողմից առաջադրման դեպքում` կազմակերպության անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի կողմից: Դիմումում պետք է ներառվեն ինքնառաջադրվող անձի դեպքում` անունը, ազգանունը և հայրանունը, անձնագրային տվյալները, ծանուցման և էլեկտրոնային հասցեները, իսկ կազմակերպության կողմից առաջադրման դեպքում` կազմակերպության անվանումը, կազմակերպության գտնվելու վայրի, ծանուցման և էլեկտրոնային փոստի հասցեները, առաջադրվող թեկնածուի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև նշում թեկնածուի համաձայնության մասին,

բ) կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

գ) Թեկնածուի կենսագրությունը և ծավալած աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունները (աշխատանքային պայմանագիր, տեղեկանք աշխատավայրից, երաշխավորագիր-նամակ),

դ) Թեկնածուի 3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար,

ե) Թեկնածուի գրավոր համաձայնությունը` կազմակերպության կողմից որպես փորձագետի թեկնածու առաջադրվելու մասին,

զ) բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ,

է) գրավոր համաձայնություն` իր վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից տեղեկություններ ստանալու մասին, մասնավորապես` Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից,

ը) նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն` սույն կարգի 7-րդ կետով նախատեսված հանգամանքների բացակայության մասին:

7. Որպես Փորձագետ չի կարող առաջադրվել այն անձը`

1) ով դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ հանված չէ,

2) ով դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից,

3) ով դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, սնանկ և սնանկության վարույթը չի ավարտվել,

4) ում նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:

 

3. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Բարձրագույն դատական խորհրդի կողմից Ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետներ ներգրավելու կարգը հաստատելուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ Ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների մասնակցության անհնարինության այլ դեպքերում` այդ մասին ծանուցվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում Դատական դեպարտամենտը հրապարակում է հայտարարություն:

(8-րդ կետը փոփ. 06.12.2023 ԲԴԽ-99-Ո-303 որոշում)

9. Հայտարարությունն առնվազն ներառում է`

1) կազմակերպություններին ներկայացվող պահանջները, որոնք կարող են թեկնածու առաջադրել,

2) թեկնածուին ներկայացվող պահանջները,

3) ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման եղանակը, վայրը և վերջնաժամկետները:

10. Հայտարարությունը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում:

11. Հայտարարության հրապարակման պահից փորձագետի թեկնածու կարող է առաջադրվել տասնօրյա ժամկետում:

12. Փաստաթղթերը ներկայացվում են առձեռն` Դատական դեպարտամենտի վարչական շենք (ք. Երևան, Կորյունի 17):

13. Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է առաջադրել փորձագետի միայն մեկ թեկնածու:

14. Փորձագետի թեկնածուներ առաջադրելու ժամկետը լրանալուց հետո եռօրյա ժամկետում Դատական դեպարտամենտի ղեկավարը ստուգում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին:

15. Փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում Դատական դեպարտամենտի ղեկավարի որոշմամբ դրանք վերադարձվում են` երկօրյա ժամկետում դրանք շտկելու և կրկին ներկայացնելու նպատակով: Որոշումը ուղարկվում է նախապես տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և համարվում է ստացված: Դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերի թերությունները սահմանված ժամկետում չշտկելու և կրկին ներկայացվելու, ինչպես նաև փաստաթղթերի անհամապատասխանության դեպքերում Դատական դեպարտամենտի ղեկավարը որոշում է կայացնում ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանության հիմքով դիմումի ընդունումը մերժելու մասին: Նման որոշում չկայացվելու դեպքում փորձագետի թեկնածությունը համարվում է ընդունված:

16. Դատական դեպարտամենտի ղեկավարը փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետին հաջորդող հնգօրյա ժամկետում կայացնում է որոշում` փորձագետների ընդունված թեկնածությունները Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու մասին, իսկ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հայտարարություն տարածելու մասին:

17. Լրացուցիչ հայտարարությունը հրապարակվում է այն դեպքում, երբ չեն ներկայացվել բավարար թվով փորձագետի թեկնածուներ, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհուրդի կողմից սահմանված ժամկետում փորձագետ չընտրելու դեպքում:

18. Լրացուցիչ հայտարարությունը հրապարակվում է անհապաղ` դատական իշխանության պաշտոնական կայքում:

19. Փորձագետների ընտրությունը կատարվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից` ներկայացված փորձագետների թեկնածուների թվից: Ըստ անհրաժեշտության թեկնածուն կարող է հրավիրվել Բարձրագույն դատական խորհուրդ:

20. Բարձրագույն դատական խորհրդի կողմից 3 փորձագետներից բացի ընտրվում են ռեզերվային ևս երկու փորձագետներ` մեկը ազգային, իսկ մյուսը` միջազգային, օրենքով սահմանված նախնական հարցազրույցը 3 փորձագետների կողմից անցկացնելու հնարավոր անհնարինությունը հաղթահարելու նպատակով:

21. Բարձրագույն դատական խորհուրդը փորձագետներին ընտրում է Դատական դեպարտամենտի կողմից թեկնածությունները ներկայացնելուց հետո յոթնօրյա ժամկետում:

22. Բարձրագույն դատական խորհրդի կողմից փորձագետ չընտրելու դեպքում նոր փորձագետի թեկնածուի առաջադրումն իրականացվում է լրացուցիչ հայտարարության հրապարակման օրվանից հնգօրյա ժամկետում` սույն կարգի պահանջներին համապատասխան:

 

4. ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

23. Դատավորի թեկնածուի հավակնորդների (այսուհետ նաև` Հավակնորդ) հետ նախնական հարցազրույց անցկացվում է օրենքով նախատեսված դեպքերում:

24. Նախնական հարցազրույցի նպատակն է փորձագետների կողմից Հավակնորդի` դատավոր դառնալու շարժառիթի ու ակնկալիքի, անձնական հատկանիշների (մասնավորապես` ինքնատիրապետում, բարեվարքություն, հաղորդակցման հմտություններ պաշտոնեական և արտապաշտոնեական հարաբերություններում, արդարամտություն, վերլուծական կարողություններ և դատավորի աշխատանքի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշներ), դատավորի վարքագծի կանոններին, շահերի բախմանը վերաբերող իրավիճակում ձեռնարկվելիք գործողությունների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության տվյալների առնչությամբ հարցեր տալու միջոցով Հավակնորդի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին կարծիքի տրամադրումը:

25. Փորձագետները Նախնական հարցազրույցի նախորդ օրը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնում են իրենց կողմից ստորագրած համաձայնություն, որով պարտավորվում են չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել Հավակնորդների վերաբերյալ Նախնական հարցազրույցի ընթացքում իրենց հայտնի դարձած տեղեկությունները, ինչպես նաև սույն կարգի դրույթները պահպանելու պարտավորության մասին:

26. Նախնական հարցազրույցի համար ներկայանալու օրը, ժամը և վայրը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

27. Նախնական հարցազրույցի ներկայանալու օրվա, ժամի և վայրի մասին հայտարարությունը Դատական դեպարտամենտի կողմից հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում` Նախնական հարցազրույցի օրվանից առնվազն 5 օր առաջ, իսկ Հավակնորդին ուղարկվում է էլեկտրոնային ծանուցում:

28. Յուրաքանչյուր Հավակնորդ ներկայանում է Նախնական հարցազրույցի անցկացման վայր նախապես հայտարարված ժամին` անձը հաստատող փաստաթղթով:

29. Ներկայացած Հավակնորդների ինքնության ստուգումն ու գրանցումն իրականացնում են Դատական դեպարտամենտի` Խորհրդի կողմից լիազորված ներկայացուցիչը (այսուհետ` Լիազոր ներկայացուցիչ) և Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից լիազորված Դատական դեպարտամենտի ներկայացուցիչները:

30. Անձը հաստատող փաստաթուղթ չներկայացրած Հավակնորդի մուտքը Նախնական հարցազրույցի անցկացման սենյակ արգելվում է:

31. Նախնական հարցազրույցի ընթացքը կազմակերպում են Լիազոր ներկայացուցիչը և Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից լիազորված ներկայացուցիչները, որոնք կրում են անվանաքարտ: Անվանաքարտը պետք է համապատասխանաբար պարունակի`

1) «Բարձրագույն դատական խորհրդի լիազոր ներկայացուցիչ» կամ «Դատական դեպարտամենտ» բառերը,

2) անվանաքարտը կրողի անունը և լուսանկարը,

3) Դատական դեպարտամենտի ղեկավարի ստորագրությունը և Դատական դեպարտամենտի կնիքը:

32. Դատական դեպարտամենտի ղեկավարը Նախնական հարցազրույցի օրվան նախորդող օրը փորձագետներին է հանձնում յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործը, որում պետք է ներառվեն որակավորման ստուգմանը մասնակցելու հայտին կից հավակնորդի ներկայացրած փաստաթղթերը, գրավոր քննության արդյունքով ստացած միավորները, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը և օրենքով սահմանված կարգով ստացված այլ տեղեկությունները:

33. Նախնական հարցազրույցին սույն կարգով նախատեսված եղանակով մասնակցում են Բարձրագույն դատական խորհրդի ընտրած 3 փորձագետները:

34. Նախնական հարցազրույցի անցկացման սենյակում իրավունք ունեն գտնվելու 3 փորձագետները և միայն 1 Հավակնորդ: Այլ անձանց արգելվում է ներկա գտնվել Նախնական հարցազրույցի անցկացման սենյակում:

35. Նախնական հարցազրույցի սենյակում ներկա գտնվող անձանց արգելվում է լուսանկարել, ձայնագրել, տեսաձայնագրել կամ որևէ եղանակով հեռարձակել Նախնական հարցազրույցի ողջ ընթացքը կամ դրա մասը: Յուրաքանչյուր Հավակնորդի հետ Նախնական հարցազրույցի տևողությունը չի կարող գերազանցել 90 րոպեն:

(35-րդ կետը փոփ. 21.03.2022 ԲԴԽ-32-Ո-56 որոշում)

36. Նախնական հարցազրույցի ողջ ընթացքը տեսաձայնագրվում է Դատական դեպարտամենտի կողմից: Այդ տեսաձայնագրման կրիչը հանդիսանում է գաղտնիք պարունակող նյութ և անհրաժեշտության դեպքում հասանելի է Բարձրագույն դատական խորհրդին, իսկ անհրաժեշտությունը որոշվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից:

37. Փորձագետներից յուրաքանչյուրը Նախնական հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր Հավակնորդի վերաբերյալ կազմում է առանձին խորհրդատվական կարծիք` սույն կարգի 24-րդ կետով նախատեսված նպատակների հաշվառմամբ, Նախնական հարցազրույցի ավարտից հետո երկօրյա ժամկետում: Փորձագետներից յուրաքանչյուրը ստորագրում է Նախնական հարցազրույցի անցկացման արդյունքում իր կողմից տրված խորհրդատվական կարծիքը:

38. Փորձագետներից յուրաքանչյուրը փակ, ստորագրված ծրարով Լիազոր ներկայացուցչին է հանձնում իր խորհրդատվական կարծիքը:

39. Լիազոր ներկայացուցիչը, ստանալով փորձագետների կողմից իրեն փոխանցված գրավոր խորհրդատվական կարծիքները` փակ, ստորագրված ծրարներով, անհապաղ հանձնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահին:

40. Հարցազրույցի արդյունքները բողոքարկման ենթակա չեն և դրանք ունեն միայն խորհրդատվական նշանակություն:

41. Նախնական հարցազրույցի արդյունքում ստացված խորհրդատվական կարծիքները ենթակա չեն հրապարակման:

42. Յուրաքանչյուր Հավակնորդ իրավունք ունի դիմել և ծանոթանալ Նախնական հարցազրույցի արդյունքում կազմված իրենց վերաբերյալ խորհրդատվական կարծիքին միայն իրեն վերաբերող մասով: Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրավունք ունեն ծանոթանալու բոլոր խորհրդատվական կարծիքներին:

(42-րդ կետը փոփ. 06.12.2023 ԲԴԽ-99-Ո-303 որոշում)

43. Փորձագետներն անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել Բարձրագույն դատական խորհուրդ` իրենց կողմից ներկայացված խորհրդատվական կարծիքների մեկնաբանման նպատակով:

43.1. Փորձագետների ֆիզիկական ներկայության անհնարինության դեպքում Նախնական հարցազրույցը կարող է անցկացվել էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառմամբ` հեռավար եղանակով: Տվյալ դեպքում սույն բաժնով նախատեսված գործողությունները ևս այնքանով, որքանով հնարավոր է, իրականացվում են էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառմամբ` հեռավար եղանակով:

(43.1-ին կետը լրաց. 21.03.2022 ԲԴԽ-32-Ո-56 որոշում)

 

5. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

44. Սույն կարգով նախատեսված դրույթները տարածվում են վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման ընթացակարգի վրա:

(44-րդ կետը փոփ. 06.12.2023 ԲԴԽ-99-Ո-303 որոշում)

45. (45-րդ կետն ուժը կորցրել է 06.12.2023 ԲԴԽ-99-Ո-303 որոշում)

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 29 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
29.11.2021
N ԲԴԽ-101-Ո-292
Որոշում