Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2023 թվականի N 2086-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման N 1 հավելվածը 8.5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.6-րդ կետով`

«8.6. Եթե անձը, որի կենսաթոշակի էլեկտրոնային գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում (անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղում դադարեցված լինելու հանգամանքից), Հայաստանի Հանրապետությունում մինչև 2024 թվականի հունիսի 1-ն առցանց դիմել է կենսաթոշակ նշանակելու համար, ընտրել է կենսաթոշակի վճարման անկանխիկ եղանակը, և նրան նշանակվել է կենսաթոշակ, ապա կենսաթոշակառուի` «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարություն ստորագրելու ժամկետի հաշվառումն ապահովում է ծառայությունը` 12-ամսյա ժամկետի առաջին ամիս դիտարկելով շտեմարանում առկա հետևյալ տեղեկատվությունը ստացվելու կամ հաշվառելու ամսվան հաջորդող ամիսը`

1) Արցախբանկի տրամադրած` Լեռնային Ղարաբաղում կամ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարությունը ստորագրած կենսաթոշակառուների վերաբերյալ.

2) կենսաթոշակառուի` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում անձամբ ներկայացրած` կենսաթոշակին առնչվող ցանկացած գրավոր դիմումի վերաբերյալ.

3) միգրացիայի և քաղաքացիության բնագավառում լիազոր մարմնից ստացված` 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և դրանից հետո Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու վերաբերյալ.

4) «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա` կենսաթոշակառուի աշխատելու վերաբերյալ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. նոյեմբերի 30

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 նոյեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.11.2023
N 2086-Ն
Որոշում