041.0521.100902
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 սեպտեմբերի 2002 թվականի N 521-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 33 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունվարի 24-ի «Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 33 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական Կ. Նազարյանին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ