25.11.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 108-րդ հոդվածի 2-րդ մասը «հերթական նիստերում» բառերից հետո լրացնել «կամ կարող է քննարկվել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում կամ նիստում» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 110-րդ հոդվածի 2-րդ մասը «հերթական նիստերում» բառերից հետո լրացնել «կամ կարող է քննարկվել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում կամ նիստում» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. նոյեմբերի 14 Երևան ՀՕ-313-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 15 նոյեմբերի 2023 թվական: