ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2023 թվականի թիվ 18-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 51-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
i
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 20-ի ««Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 3-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի փետրվարի 23-ի թիվ 09-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»» թիվ 51-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԱՀ Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 6 սեպտեմբերի 2023 թվական: