ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 օգոստոսի 2023 թվականի N 1370-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 48 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 17-ի «Պաշտոնի բերումով ստացված նվերները պետությանը հանձնելու կարգի մասին» N 48 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հանրային ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից նվերների հաշվառման, հանձնման և գնահատման կարգն ուժի մեջ մտնելու օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. օգոստոսի 17
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 17 օգոստոսի 2023 թվական: