ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հուլիսի 2023 թվականի N 1129-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 802-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 4-ի «Մաքսային մարմինների կողմից իրականացվող` օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված այն պաշտոնների անվանացանկը սահմանելու մասին, որոնցում նշանակումները կատարվում են առանց մրցույթի` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի կողմից, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 602-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 802-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հուլիսի
Երևան