22.06.2023 -
041.1287.011018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 հոկտեմբերի 2018 թվականի N 1287-Ա
ՆԵՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը`
1. Հաստատել Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 18.07.2019 թիվ 968-Ա որոշում)
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի պետն ի պաշտոնե հանդիսանում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի քարտուղար:
(2-րդ կետը լրաց. 18.07.2019 թիվ 968-Ա, 22.06.2023 թիվ 673-Ա որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. հոկտեմբերի 1-ի
N 1287-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՆԵՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
- ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական
ոստիկանության պետ
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Վ. Ենգիբարյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի
խորհրդական
- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)
- ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության
պետի տեղակալ
Հ. Ասատրյան - ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
(համաձայնությամբ)
- ՀՀ արդարադատության նախարարի` համապատասխան ոլորտը
համակարգող տեղակալ
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման
վարչության պետ (համաձայնությամբ)
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ներման, քաղաքացիության,
պարգևների և կոչումների շնորհման բաժնի պետ
Ա. Տեր-Տաճատյան - ՀՀ հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Դ. Ղազարյան - «Հայաստանի երաժշտական ընկերություն»
հասարակական կազմակերպության նախագահ,
պրոֆեսոր (համաձայնությամբ)
Տ. Ռուբեն վարդապետ - Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու
Զարգարյան ներկայացուցիչ, քրեակատարողական հիմնարկների
հովվության հոգևոր տեսուչ (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 02.04.2019 թիվ 332-Ա, 18.07.2019 թիվ 968-Ա, 29.08.2019 թիվ 1214-Ա, 10.02.2020 թիվ 171-Ա, 11.03.2020 թիվ 327-Ա, 14.09.2020 թիվ 1041-Ա, 26.02.2021 թիվ 179-Ա, 20.05.2021 թիվ 548-Ա, 14.09.2021 թիվ 987-Ա, 15.07.2022 թիվ 825-Ա» 22.06.2023 թիվ 673-Ա որոշումներ)