Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 ապրիլի 2023 թվականի N 615-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետի 4-րդ ենթակետը, 2-րդ կետի 9-րդ ենթակետը և N 4 հավելվածն ուժը կորցրած ճանաչել:

2. Որոշման N 1 հավելվածում`

i

1) 2-րդ կետի 11-րդ ենթակետը, 6.2-րդ, 6.7-րդ, 8.2-րդ, 8.3-րդ, 16.5-րդ և 16.6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

i

2) 3-րդ կետից հանել «կամ Ազգային օպերատորի» բառերը, իսկ 6-րդ կետի 3-րդ ենթակետից, 8.4-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերից և 12-րդ կետից` «կամ ազգային օպերատորի» բառերը.

i

3) 4-րդ կետի 2-րդ նախադասությունից հանել «կամ ազգային օպերատորը կամ կազմակերպությունը» բառերը և 3-5-րդ նախադասությունները.

4) 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4) նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է բանկ ներկայանալու և բանկի հետ համապատասխան բանկային հաշվի պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, իր` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին հավաստելու պարտավորության (կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում), եթե այդ ժամանակահատվածում կենսաթոշակառուն անձամբ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում չի ներկայացրել կենսաթոշակին առնչվող ցանկացած գրավոր դիմում:».

i

5) 6.3-րդ, 6.5-րդ, 6.6-րդ, 6.8-րդ կետերից հանել «կամ ազգային օպերատորը կամ կազմակերպությունը» բառերը.

6) 6.3-րդ կետի 1-ին նախադասությունից հանել «աշխատող» բառը.

7) 6.6-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը.

8) 6.8-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը փոխելու դիմումը մերժվում է, եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված է կամ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն` կենսաթոշակառուին կենսաթոշակը չի կարող վճարվել անկանխիկ եղանակով:».

9) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«7. Կենսաթոշակն ստանալու եղանակին (եթե «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կենսաթոշակառուին կենսաթոշակը կարող է վճարվել անկանխիկ կամ կանխիկ եղանակով) կամ կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարելուն (բանկի ընտրությանը) վերաբերող` անձամբ ներկայացված դիմումում առկա տեղեկատվությունը դիմումն ընդունող մասնագետը մուտքագրում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան (այսուհետ` շտեմարան), և ինքնաշխատ եղանակով փոփոխվում է կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը:».

i

10) 8.1-ին կետում «համապատասխան մարմնի համակարգի վճարման նախնական ցուցակը (այսուհետ` նախնական ցուցակ)` էլեկտրոնային տարբերակով: Նախնական ցուցակը պահպանվում է շտեմարանում և հասանելի է համապատասխան մարմնին` դիտելու հնարավորությամբ» բառերը փոխարինել «վճարման ցուցակ» բառերով.

i

11) 8.4-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «կամ ազգային օպերատորի (եթե միանվագ դրամական վճարի գումարը պետք է վճարվի ազգային օպերատորի միջոցով)» բառերը.

i

12) 8.5-րդ կետից հանել «կամ ազգային օպերատորին», «կամ ազգային օպերատորի» և «կամ ազգային օպերատորից» բառերը.

i

13) 9-րդ և 10-րդ կետերից հանել «կամ ազգային օպերատորի մոտ բացված հաշվարկային հաշվին» բառերը.

i

14) 11-րդ կետից հանել «, ինչպես նաև կենսաթոշակներն ազգային օպերատորի միջոցով անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրով» բառերը.

15) 12-րդ կետից հանել «կամ ազգային օպերատոր» բառերը.

i

16) 13-րդ կետից հանել «` հիմք ընդունելով սույն կարգի 8.3-րդ կետում նշված կարգով հաստատված նախնական ցուցակը» բառերը.

17) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«14. Սույն կարգով և պայմանագրով սահմանված ժամկետներում ու կարգով ծառայությունը բանկին է տրամադրում էլեկտրոնային վճարման ցուցակը և գանձապետարանի միջոցով վճարման ենթակա գումարը փոխանցում է բանկին, որն ապահովում է կենսաթոշակի գումարի մուտքագրումը կենսաթոշակառուի բանկային հաշվին:».

i

18) 15-րդ կետից հանել «կամ ազգային օպերատորին» և «սույն կարգի 8.3-րդ կետում նշված`» բառերը.

19) 16.1-ին կետից հանել «(բանկի կամ ազգային օպերատորի)» բառերը.

i

20) 16.2-րդ կետից հանել «(բանկը կամ ազգային օպերատորը)» բառերը.

i

21) 16.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«16.4. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 55-րդ հոդվածով սահմանված` կենսաթոշակի վճարումը կանխիկ եղանակով շարունակելու ժամկետները լրանալուց հետո անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովից (բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից) ստացված` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի կենսաթոշակ վճարելը վերսկսելու դեպքում, եթե մինչև կենսաթոշակի վճարումը դադարեցնելը`

1) կենսաթոշակը վճարվել է անկանխիկ եղանակով, ապա վճարող կազմակերպությունը չի փոխվում.

2) կենսաթոշակը վճարվել է կանխիկ եղանակով, ապա կենսաթոշակի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով սույն կարգի 16.2-րդ և 16.3-րդ կետերով սահմանված կարգով:».

i

22) 18-րդ կետից հանել «` հիմք ընդունելով հաստատված նախնական ցուցակը» բառերը.

23) 19-րդ կետից հանել «սույն կարգի 8.3-րդ կետում նշված`» բառերը.

i

24) 39-րդ կետից հանել «(եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է բանկի միջոցով) կամ ազգային օպերատորին (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է ազգային օպերատորի միջոցով)» բառերը.

i

25) 40-րդ կետից հանել «(եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է բանկի միջոցով) կամ հաշվարկային հաշվին (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է ազգային օպերատորի միջոցով)» բառերը.

26) 47-րդ կետում «վճարվում է» բառը փոխարինել «վճարվել է» բառով:

i

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն որոշման ազգային օպերատորին վերաբերող դրույթների և 2-րդ կետի 19-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. ապրիլի 27

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 ապրիլի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.04.2023
N 615-Ն
Որոշում