ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 մարտի 2023 թվականի N 322-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1550-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի կանոնադրությունները հաստատելու մասին» N 1550-Լ որոշման (այսուհետ` որոշում) նախաբանում «9-րդ հոդվածի 3.1-ին մասի» բառերը փոխարինել «9-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 2-րդ կետի» բառերով:
i
2. Որոշմամբ հաստատված NN 1-10 հավելվածներում (այսուհետ` հավելվածներ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) հավելվածների 14-րդ կետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ ենթակետերով`
«5) իրականացնում է մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողությունը.
6) լսում է մարզպետի աշխատակազմի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:»:
3. Ուժը կորցրած ճանաչել հավելվածների 15-րդ կետերի 4-րդ և 5-րդ ենթակետերը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. մարտի
Երևան
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):
(14-րդ կետը փոփ. 22.03.2023 թիվ 322-Լ որոշում)
4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 22.03.2023 թիվ 322-Լ որոշում)
5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 22.03.2023 թիվ 322-Լ որոշում)
(15-րդ կետը փոփ. 22.03.2023 թիվ 322-Լ որոշում)