ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մարտի 2023 թվականի N 263-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման N 4 հավելվածի N 2 ցանկում`
1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով`
«5) հուշաքարերը, խաչքարերը և խաչերը.
ա. այն դեպքերում, երբ դրանց տեղադրումը կամ կառուցումն իրականացվում է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում, տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների առանցքից 30 մետր սահմանվող գոտիներում, հատուկ նշանակության և հատուկ պահպանվող տարածքների հողերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ կառուցվող (տեղադրվող) օբյեկտի բարձրությունը գերազանցում է 2.4 մետրը, անհրաժեշտ է նախագծային փաստաթղթերի մշակման փուլում առաջարկվող լուծումները նախապես համաձայնեցնել քաղաքաշինության պետական լիազոր մարմնի հետ, որն իր հերթին համաձայնեցնում է պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, ավտոմոբիլային ճանապարհների, մշակույթի և շրջակա միջավայրի ոլորտները համակարգող մարմինների հետ:»:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2023 թ. մարտի 2
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 2 մարտի 2023 թվական: