Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ, ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ, ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ Մ ...

 

 

040.0546.080518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 2018 թվականի N 546-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ, ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ-ԲԱԺԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 865-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 212-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետական եկամուտների կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի մաքսատուն-վարչությունների ու մաքսային կետ-բաժինների տեղակայման վայրերը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) պետական եկամուտների կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչության գործունեության տարածք են հանդիսանում «Զվարթնոց» և «Էրեբունի» օդանավակայանների տարածքները.

2) պետական եկամուտների կոմիտեի Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության գործունեության տարածք են հանդիսանում Երևանը, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքները.

3) պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության գործունեության տարածք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց ձորի մարզերի վարչական տարածքները.

4) պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության գործունեության տարածք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի վարչական տարածքները.

5) պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի վարչական տարածքը:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Մաքսային մարմինների տեղակայման վայրերը և մաքսատների գործունեության տարածքները հաստատելու մասին» N 865-Ն որոշումը:

(վերնագիրը, նախանբաը և տեքստը փոփ. 16.02.2023 թիվ 187-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի մայիսի 3-ի

N 546-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ, ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ-ԲԱԺԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա պետական եկամուտների կոմիտե` քաղ. Երևան, Մովսես Խորենացի 3,7:

2. Պետական եկամուտների կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչություն` քաղ. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան, քաղ. Երևան, Տիգրան Մեծի 1-ին փակուղի, 1 և «Էրեբունի» օդանավակայան, քաղ. Երևան, Արշակունյաց պող. 135, ինչպես նաև իր գործունեության տարածքում գործող ժամանակավոր պահպանման, մաքսային և ազատ պահեստների ու ազատ տնտեսական գոտիների գտնվելու վայրերը:

3. Պետական եկամուտների կոմիտեի Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն` քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 10, 10ա, ինչպես նաև իր գործունեության տարածքում գործող ժամանակավոր պահպանման, մաքսային և ազատ պահեստների ու ազատ տնտեսական գոտիների գտնվելու վայրերը:

4. Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչություն` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Շաքիի համայնք, ինչպես նաև իր գործունեության տարածքում գործող ժամանակավոր պահպանման, մաքսային և ազատ պահեստների ու ազատ տնտեսական գոտիների գտնվելու վայրերը`

1) Մեղրիի մաքսային կետ-բաժին` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Կարճևանի համայնք:

5. Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչություն` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Մոսկովյան 44, ինչպես նաև իր գործունեության տարածքում գործող ժամանակավոր պահպանման, մաքսային և ազատ պահեստների ու ազատ տնտեսական գոտիների գտնվելու վայրերը`

1) Բագրատաշենի մաքսային կետ-բաժին` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, Բագրատաշենի համայնք.

2) Այրում-Ջիլիզայի մաքսային կետ-բաժին` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, «Այրում» ե/գ կայարան, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Ալավերդու համայնք, Մադան թաղամաս.

3) Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժին` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Ձորամուտի համայնք, գյուղ Գոգավան, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Պրիվոլնոյեի համայնք:

6. Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչություն` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Թբիլիսյան խճուղի 2/14, ինչպես նաև իր գործունեության տարածքում գործող ժամանակավոր պահպանման, մաքսային և ազատ պահեստների ու ազատ տնտեսական գոտիների գտնվելու վայրերը`

1) Բավրայի մաքսային կետ-բաժին` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Բավրայի համայնք.

2) «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետ-բաժին` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, «Շիրակ» օդանավակայան:

(6-րդ կետը փոփ. 14.11.2019 թիվ 1567-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.05.2018
N 546-Ն
Որոշում