Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՄԱՔՍԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ...

 

 

040.0773.230713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2013 թվականի N 773-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 20 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 20 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 31.08.15 թիվ 974-Ն, 09.02.2023 թիվ 140-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2013 թվականի հուլիսի 10-ի

N 773-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգով նախատեսված տեղեկատվությունն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները մաքսային արժեքի մասին տեղեկատվություն ստանալու հայտ են ներկայացնում սույն կարգի 6-րդ կետում նշված մարմիններին:

3. Հայտը կարող է լինել սովորական` տեղեկատվության մեկանգամյա տրամադրման համար, և պարբերական` ըստ ներկայացվող չափանիշների` տեղեկատվությունը պարբերաբար տրամադրելու համար:

4. Պարբերական հայտում նշվում են նաև տեղեկատվության տրամադրման պարբերականությունը, որը պետք է լինի առնվազն 15 օրից ոչ պակաս, և ժամանակահատվածը, որը չի կարող գերազանցել 365 օրը:

5. Մաքսային մարմինները ներմուծվող և արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշման նպատակով սույն կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններից կարող են ստանալ այդ պետական մարմիններում ստեղծված տեղեկատվական բազայում առկա կամ այդ պետական մարմինների գործառույթների շրջանակներում հավաքագրման ենթակա տեղեկատվություն, որը վերաբերում է`

1) Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ մինչև Հայաստանի Հանրապետության սահմանը հասցնելու համար կատարված (սովորաբար` կատարվող) տեղափոխման, պահեստավորման, բեռնման, բեռնաթափման և համանման այլ ծախսերին` կախված ապրանքների բնույթից, քանակից, փաթեթավորումից, տրանսպորտային միջոցի տեսակից, տեղափոխման երթուղուց, պահպանման վայրից և ժամանակահատվածից.

2) ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման կամ արտահանման հետ կապված` Հայաստանի Հանրապետությունում կամ արտասահմանում կատարված (սովորաբար` կատարվող) ապահովագրական ծախսերին` բացառությամբ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք տրամադրվում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով.

3) պայմանագրի որևէ կողմից մյուսին կամ որևէ երրորդ կողմի պայմանագրի շրջանակներում ռոյալթիների և թույլտվությունների դիմաց, որպես փոխհատուցում, զեղչ կամ տոկոսի տեսքով վճարման ենթակա, կամ տրամադրվող վճարների (գումարների) Հայաստանի Հանրապետության սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման առնչությամբ կնքվող առևտրային պայմանագրերում սովորաբար կիրառվող մեծություններին (առևտրային վարկ, ռոյալթի, ֆակտորինգ, առևտրային զեղչեր և այլն).

4) արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման գործարքներում սովորաբար կիրառվող գներին` ըստ ապրանքատեսակի, քանակի, գործարքի կնքման և մատակարարման ժամկետների.

5) փաթեթավորման աշխատանքների արժեքին` ըստ ապրանքատեսակի, փաթեթավորման տեսակի, աշխատանքները կատարող երկրի, աշխատանքների կատարման ժամանակահատվածի.

6) ապրանքների իրացման ժամանակ նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում սովորաբար կիրառվող կոմիսիոն վճարների և առևտրային վերադիրների մեծությանը:

i

6. Մաքսային մարմինները սույն կարգի համաձայն մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվություն ստանալու համար, եթե անհրաժեշտ տեղեկատվությունն առկա չէ համապատասխան պետական մարմնի ինտերնետային կայք-էջում, ներկայացնում են հայտ`

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված տեղեկատվության համար.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկատվության համար.

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` սույն կարգի 5-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերում նշված տեղեկատվության համար:

(6-րդ կետը փոփ. 09.02.2023 թիվ 140-Ն որոշում)

7. Սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկատվությունը պետական մարմնի կողմից մաքսային մարմիններին է տրամադրվում հայտ ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, այնուհետև, եթե հայտը պարբերական է, տեղեկատվությունը թարմացվում է հայտում նշված պարբերականությամբ, մինչև հայտում նշված տեղեկատվության տրամադրման ժամանակահատվածի ավարտը:

8. Հայտ ստացած պետական մարմինը հայտատուին կարող է առաջարկել փոփոխություններ կատարել պահանջվող տեղեկատվության չափանիշներում, եթե ըստ ներկայացված չափանիշների տեղեկատվության մշակումն առկա տեղեկատվական հիմքի վրա անհնար է, որից հետո մաքսային մարմինների և հայտ ստացած մարմնի միջև համաձայնեցվում են տեղեկատվության նոր չափանիշները:

(հավելվածը փոփ. 31.08.15 թիվ 974-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2013
N 773-Ն
Որոշում