ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունվարի 2023 թվականի N 23-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հունվարի 5
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի հունվարի 5-ի
N 23-Ն որոշման
«Հավելված N 4
ՀՀ կառավարության
2014 թվականի հուլիսի 3-ի
N 737-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԼՐԱՎՃԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
(դրամ)
._________________________________________________________________________.
|NN |Պաշտոնի անվանումը |Լրավճարը|
|ը/կ | | |
|_____|__________________________________________________________|________|
| | ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | |
|_____|__________________________________________________________|________|
|1. |Խորհրդական |0 |
|_____|__________________________________________________________|________|
| | Գիտություն | |
|_____|__________________________________________________________|________|
|2. |Պրոռեկտոր` գիտական հիմնարկության |0 |
|_____|__________________________________________________________|________|
|3. |Վարիչ` ասպիրանտուրայի |0 |
|_____|__________________________________________________________|________|
|4. |Պետ` բաժնի (գիտական հիմնարկության), պետ` ֆակուլտետի, |0 |
| |ղեկավար` կենտրոնի (գիտական հիմնարկության) | |
|_____|__________________________________________________________|________|
|5. |Ղեկավար` խմբի (գիտական հիմնարկության), խորհրդական գիտական |0 |
| |գծով, պետ` ամբիոնի | |
|_____|__________________________________________________________|________|
|6. |Ավագ գիտաշխատող, ավագ գիտնական վերլուծաբան, պետ` ցիկլի |0 |
|_____|__________________________________________________________|________|
|7. |Գիտաշխատող` գիտական կազմակերպությունում, գիտնական |0 |
| |վերլուծաբան, ավագ դասախոս | |
|_____|__________________________________________________________|________|
| | Կրթություն | |
|_____|__________________________________________________________|________|
|8. | |0 |
|_____|__________________________________________________________|________|
|9. |Պետ` բաժնի |0 |
|_____|__________________________________________________________|________|
|10. |Պետ` բաժանմունքի |0 |
|_____|__________________________________________________________|________|
|11. |Դասախոս, դասավանդող` միջնակարգ կրթության համակարգի (ըստ |0 |
| |առարկաների) | |
|_____|__________________________________________________________|________|
| | Առողջապահություն | |
|_____|__________________________________________________________|________|
|12. |Բժիշկ` ուրոլոգ |0 |
|_____|__________________________________________________________|________|
|13. |Բժիշկ, բժիշկ` անզգայաբան, բժիշկ` համաճարակաբան, բժիշկ` |0 |
| |սոնոգրաֆիստ, բժիշկ-օրդինատոր, բուժկետի պետ-բժիշկ, դեղագետ,| |
| |բժիշկ` ֆիզիոթերապևտ, օրդինատոր-նեյրոակնաբույժ, | |
| |պրոթեզավորող, վիրաբույժ, բժիշկ` գինեկոլոգ, բժիշկ` | |
| |ֆունկցիոնալ ախտորոշման | |
|_____|__________________________________________________________|________|
|14. |Բուժակ, բուժակ-դեղատան պետ, բուժկետի պետ-բուժակ |5410 |
|_____|__________________________________________________________|________|
|15. |Բուժքույր-անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի, բուժքույր`|10675 |
| |վիրաբուժության | |
|_____|__________________________________________________________|________|
|16. |Կլինիկական լաբորանտ, բուժքույր (լաբորանտ)` ճառագայթային |12381 |
| |ախտորոշման, բուժքույր` կազմակերպիչ, բուժքույր` ընդհանուր | |
| |պրակտիկայի, բուժմատենավար, բուժքույր` վիճակագիր, դիետաբան,| |
| |բուժքույր` ոսկրաբուժության, դեղագործ, բուժքույր` | |
| |ֆունկցիոնալ ախտորոշման, մերսող, սանհրահանգիչ, տեխնիկ` | |
| |պրոթեզավորող | |
|_____|__________________________________________________________|________|
| | Մշակույթ | |
|_____|__________________________________________________________|________|
|17. |Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող |0 |
| |կազմակերպության | |
|_____|__________________________________________________________|________|
|18. |Վարիչ` բաժնի, պետ` թանգարանի (կառուցվածքային |0 |
| |ստորաբաժանում), տեղակալ` տնօրենի գիտական գծով | |
|_____|__________________________________________________________|________|
|19. |Ղեկավար` խմբի, պետ` ակումբի, վարիչ` գրադարանի |0 |
|_____|__________________________________________________________|________|
|20. |Գիտաշխատող` թանգարանում, գիտական կազմակերպությունում, |0 |
| |խմբագիր | |
|_____|__________________________________________________________|________|
|21. |Երաժիշտ, նկարիչ-ձևավորող, գրադարանավար, թղթակից |0 |
|_____|__________________________________________________________|________|
|22. |Լուսանկարիչ, կինոմեխանիկ, պահապան |0 |
|_____|__________________________________________________________|________|
| |ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ | |
| |ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ | |
|_____|__________________________________________________________|________|
|23. |Էլեկտրագազաեռակցող, եռակցող, ավագ գործիքագործ, |0 |
| |փականագործ-գործիքագործ, խառատ, հղկող, ավտոփականագործ, | |
| |փականագործ-մեքենագետ` ավտոմեքենայի, փականագործ` | |
| |մեխանիկական հավաքման աշխատանքների, փականագործ, փականագործ`| |
| |ավտոմեքենայի նորոգման, փականագործ-մեքենագետ` ավտոմեքենայի | |
| |շարժիչի, փականագործ` ագրեգատների նորոգման, | |
| |էլեկտրամեքենագետ` էլեկտրասարքավորումների փորձարկման և | |
| |նորոգման, փականագործ-մեքենագետ` թռչող սարքերի | |
| |պարաշյուտային և վթարափրկարարական միջոցների, շարժիչագործ, | |
| |փականագործ-էլեկտրագետ` էլեկտրասարքավորումների նորոգման, | |
| |կարբյուրատորագործ, ակումլյատորագործ (մարտկոցագործ), | |
| |ֆրեզող, օպտիկ, նորոգող, ավտոէլեկտրիկ | |
|_____|__________________________________________________________|________|
|24. |Ջոկի հրամանատար-վարորդ, հաշվարկի հրամանատար-վարորդ, ջոկի |0 |
| |հրամանատար-վարորդ-լցավորող, կաթսայատան պետ-օպերատոր, ջոկի | |
| |հրամանատար-պահակ | |
|_____|__________________________________________________________|________|
|25. |Ավագ վարորդ, ավագ վարորդ-լցավորող |0 |
|_____|__________________________________________________________|________|
|26. |Վարորդ` հատուկ նշանակության տրանսպորտային միջոցի, վարորդ` |0 |
| |շտապ բժշկական օգնության ավտոմեքենայի, վարորդ` հրշեջ | |
| |ավտոմեքենայի, բուլդոզերավար, տրակտորիստ, մեքենավար` | |
| |ուղեհարթիչների և կեռաշերեփների, էքսկավատորավար, | |
| |մեքենավար` ավտոամբարձիչի, բանվոր` ճոպանասարքի-վարորդ` | |
| |ավտոամբարձիչի, ավտոկռունկավար, կռունկավար | |
|_____|__________________________________________________________|________|
|27. |Քույր-տնտեսվար, խոհարար (ուհի), մատուցող (ուհի), |10675 |
| |բուֆետապան, սանիտար (ուհի), սանիտար (ուհի)-ախտահանող, | |
| |սանիտար (ուհի)` վիրահատարանի, ախտահանող, վարսավիր, | |
| |սպասուհի, հրշեջ, այգեպան` կանաչապատման աշխատանքների | |
|_____|__________________________________________________________|________|
|28. |Վարորդ` բեռնատար ավտոմեքենայի` ըստ բեռնատարողության | |
| |(տոննա) | |
|_____|__________________________________________________________|________|
| |- մինչև 5 տոննա |4746 |
|_____|__________________________________________________________|________|
| |- 5 - 10 տոննա |3893 |
|_____|__________________________________________________________|________|
| |- 10 - 13 տոննա |3040 |
|_____|__________________________________________________________|________|
|29. |Վարորդ` մարդատար ավտոմեքենայի` ըստ շարժիչի աշխատանքային | |
| |ծավալի (լիտր) | |
|_____|__________________________________________________________|________|
| |- մինչև 1,8 լիտր |5599 |
|_____|__________________________________________________________|________|
| |- 1,8 - 3,5 լիտր |4746 |
|_____|__________________________________________________________|________|
| |- 3,5 լիտրից ավելի |3893 |
|_____|__________________________________________________________|________|
|30. |Որմնադիր, ատաղձագործ, տանիքագործ, հյուսն, փականագործ` |0 |
| |ջերմային ցանցերի սպասարկման, փականագործ-սանտեխնիկ, | |
| |սանտեխնիկ, էլեկտրամեքենագետ` վերելակների սպասարկման, | |
| |էլեկտրափականագործ` բարձր լարման հոսանքագծերի նորոգման, | |
| |էլեկտրագետ, միջատազերծող, պղնձագործ, թիթեղագործ, ներկարար,| |
| |ավագ բանվոր` ճոպանասարքի, բանվոր` ճոպանասարքի, | |
| |էլեկտրամոնտյոր` գեներատորի, էլեկտրամոնտյոր, վերանորոգող` | |
| |էլեկտրոնային ռադիոսարքավորումների, մալուխագործ | |
|_____|__________________________________________________________|________|
|31. |Կազմարար, հացթուխ, դերձակ, կոշկարար, մեքենավար` լվացող |0 |
| |կայանքների, օպերատոր` սղոցանյութի վերամշակման կայանքի, | |
| |օպերատոր` զտման կայանի, լաբորանտ` քիմիական անալիզի, | |
| |օպերատոր` ջերմային ցանցերի, օպերատոր` կաթսայատան, | |
| |օպերատոր` պոմպակայանի, օպերատոր` գազային կոմպրեսորի, | |
| |օպերատոր` ջրամբարի, օպերատոր` սառնարանային սարքավորման, | |
| |օպերատոր` լվացքի մեքենայի, օպերատոր` լվացման (լվացքի) | |
| |մեքենայի, փականագործ-նորոգող, փականագործ-հավաքող, հավաքող`| |
| |անվադողերի, օպերատոր` պատճենահանող և բազմացնող մեքենաների| |
| |մեքենավար` պոմպակայանքի, մեքենավար` ջերմաքարշի, բանվոր` | |
| |խոհանոցի, լվացող` ամանեղենի, օժանդակ բանվոր` խոհանոցի, | |
| |հավաքարար` կազմակերպության, արդուկող` ձեռքով, վերակացու` | |
| |շենքերի, բեռնակիր, պահակ-օպերատոր, դռնապան, հանդերձապահ, | |
| |վերելակավար, պահակ, աղբահանող բանվոր, բանվոր` տարբեր | |
| |աշխատանքներ կատարող, բանվոր-տեսակավորող, փաթեթավորող` | |
| |ձեռքով, բանվոր` օժանդակ | |
._________________________________________________________________________.
»:
Պաշտոնական հրապարակման օրը` 5 հունվարի 2023 թվական: