31.12.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին
«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը ««Ազգային անվտանգության մարմինների մասին»,» բառերից հետո լրացնել ««Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին»,» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը «ազգային անվտանգության մարմիններում» բառերից հետո լրացնել «, արտաքին հետախուզության ծառայությունում» բառերով:
i
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) արտաքին հետախուզության ծառայությունը:»:
i
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն «Ազգային անվտանգության մարմինները,» բառերից հետո լրացնել «արտաքին հետախուզության ծառայությունը,» բառերով:
i
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) 4-րդ կետը «ազգային անվտանգության մարմինների,» բառերից հետո լրացնել «արտաքին հետախուզության ծառայության,» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) Անվտանգության խորհրդի քարտուղարին:»:
i
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Արտաքին հետախուզության ծառայությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:»:
i
Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «ոստիկանության» բառից հետո լրացնել «, արտաքին հետախուզության ծառայության» բառերով.
2) 3-րդ մասը «ռազմական ոստիկանությունը» բառերից հետո լրացնել «, արտաքին հետախուզության ծառայությունը» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-603-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 30 դեկտեմբերի 2022 թվական: