ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում ակտի հրապարակման օր նշված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մաս): |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 դեկտեմբերի 2022 թվականի N 1505-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 564-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված վարչապետի աշխատակազմի կառուցվածքում փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակն անվանափոխել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի`
1) այդ կապակցությամբ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 29-րդ կետում «Համբարձում Մաթևոսյանի» բառերը փոխարինել «Տիգրան Խաչատրյանի» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. դեկտեմբերի
Երևան