Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2022 թվականի N 1950-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման N 1 հավելվածի «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ» բաժնում`

1) 21-րդ կետից հանել «, բժիշկ-փորձագետ» և «(էրգոթերապևտ)» բառերը.

2) 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21.1-ին, 21.2-րդ և 21.3-րդ կետերով`

 

 

._____________________________________________________________________.

|21.|բժիշկ-փորձագետ` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի|4.87       |

| 1.|                                                     |           |

|___|_____________________________________________________|___________|

|21.|անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետ           |4.87       |

| 2.|                                                     |           |

|___|_____________________________________________________|___________|

|21.|անձի ֆունկցիոնալության գնահատման ամփոփագիր մշակող    |2.83       |

| 3.|բժիշկ-մասնագետ                                       |           |

._____________________________________________________________________.

».

 

3) 24.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

 

._____________________________________________________________________.

|24.|միջավայրային գործոնները գնահատող մասնագետ            |2          |

| 2.|                                                     |           |

._____________________________________________________________________.

»:

 

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված 21.1-ին կետով սահմանված պաշտոնը գործելու է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

3. 2025 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել 21.2-րդ կետը` այն նկատառումով, որ դրանից հետո նշված մասնագետների վարձատրությունը կկազմակերպվի գործավճարի սկզբունքով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով լրացվող 21.2-րդ, 21.3-րդ կետերի և սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. դեկտեմբերի 15

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2022
N 1950-Ն
Որոշում