ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-113-Ո-364
2022թ.
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
2022 թվականի նոյեմբերի 28-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու, հաստատելու և Ազգային ժողովին առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 133-րդ հոդվածի 10-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Կազմել և հաստատել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը` համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովին առաջարկել սույն որոշմամբ հաստատված անձանց թեկնածությունները` Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2022թ. նոյեմբերի 28
Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2022 թվականի նոյեմբերի 28-ի
թիվ ԲԴԽ-113-Ո-364 որոշման
ՑՈՒՑԱԿ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ (ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏ)
._____________________________________________________________________.
|N |ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, |ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ, |ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ|ՊԱՇՏՈՆ |
| |ՀԱՅՐԱՆՈՒՆ |ԾՆՆԴԱՎԱՅՐ | | |
|___|__________________|_________________|______________|_____________|
|1. |ԹՈՎՄԱՍՅԱՆ Արման |1981թ., |Վերաքննիչ |Դատավոր |
| |Ռազմիկի |ք. Երևան |վարչական | |
| | | |դատարան | |
|___|__________________|_________________|______________|_____________|
|2. |ԹՈՐՈՍՅԱՆ Վահագն |1972թ., |Շիրակի մարզի |Դատավոր |
| |Սամվելի |Շիրակի մարզ, |առաջին ատյանի | |
| | |ք. Գյումրի |ընդհանուր | |
| | | |իրավասության | |
| | | |դատարան | |
|___|__________________|_________________|______________|_____________|
|3. |ՂԱԶԱՐՅԱՆ Արգիշտի |1969թ., |Վարչական |Դատավոր |
| |Անդրանիկի |Գեղարքունիքի |դատարան | |
| | |մարզ, | | |
| | |Մարտունու | | |
| | |շրջան, | | |
| | |գ. Զոլաքար | | |
._____________________________________________________________________.
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 28 նոյեմբերի 2022 թվական: