ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-112-Ո-358
2022 թ.
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԼՈՒՍԻՆԵ ՍԵՓԽԱՆՅԱՆԻՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի համաձայնությունը, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանին, 2022 թվականի նոյեմբերի 25-ից 2023 թվականի հունվարի 25-ը ներառյալ, գործուղել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` շարունակելով քննել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2022թ. նոյեմբերի 24
ք. Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 24 նոյեմբերի 2022 թվական: