Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-108-Ն-31

2022թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով, 44-րդ հոդվածի 1-ին մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

i

1) Որոշման Հավելված 1-ի 4-րդ բաժինը 31-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 31.1-ին և 31.2-րդ կետերով.

«31.1. Մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում կայացված դատական ակտերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության արդյունքում կայացված դատական ակտերի դեմ, այդ թվում` ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով, բերված հատուկ վերանայման բողոքներով գործերը բաշխվում են ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների միջև:

31.2. ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով դատաքննության ընթացքում կայացված դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը բաշխվում են ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների միջև»:

i

2) Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակում 4-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան» բառերը փոխարինել «Վերաքննիչ քրեական դատարան» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2022թ. նոյեմբերի 14

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 14 նոյեմբերի 2022 թվական:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 նոյեմբերի 2022 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
14.11.2022
N ԲԴԽ-108-Ն-31
Որոշում