Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-105-Ն-30

2022 թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5.1-ին կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

i

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակում 3-րդ կետի «ՊԱՇՏՈՆ» սյունակից հանել «և վարչական» բառերը, իսկ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակից հանել «Ռուզաննա Հակոբյան» բառերը,

2) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-ին և 3.2-րդ կետերով.

 

«._____________________________________________________________________.

|3.1|Վճռաբեկ դատարան       |վարչական      |                 |50%      |

|   |                      |պալատի նախագահ|                 |         |

|___|______________________|______________|_________________|_________|

|3.2|Վճռաբեկ դատարան       |հակակոռուպցիոն|                 |50%      |

|   |                      |պալատի նախագահ|                 |         |

._____________________________________________________________________.

 

 

3) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 4-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Տիգրան Սահակյան» բառերը փոխարինել «Մխիթար Պապոյան» բառերով,

4) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 5-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Լևոն Գրիգորյան» բառերը փոխարինել «Տարոն Նազարյան» բառերով,

5) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակում 9-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Արթուր Մկրտչյան» բառերը հանել,

6) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակում 17-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Արմիդա Ոսկանյան» բառերը հանել,

7) Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակի 3-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Ռուբեն Վարդազարյան ԲԴԽ նախագահ» բառերը փոխարինել «Նաիրա Հովսեփյան» բառերով, իսկ «ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓ» սյունակի «0» բառը փոխարինել «5%» բառով,

8) Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակի 5-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան» բառերը փոխարինել «Վճռաբեկ դատարան» բառերով,

9) Որոշման Հավելված 3-ի «դ» աղյուսակում 2-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Վերաքննիչ քրեական դատարան» բառերը փոխարինել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան» բառերով, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Մխիթար Պապոյան» բառերը փոխարինել «Դավիթ Հարությունյան» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2022թ. հոկտեմբերի 31

ք. Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 31 հոկտեմբերի 2022 թվական:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 նոյեմբերի 2022 թվականի:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
31.10.2022
N ԲԴԽ-105-Ն-30
Որոշում