040.0378.110414
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 ապրիլի 2014 թվականի N 378-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Արշակունյաց 2ա և Իսահակյան 28 հասցեներում գտնվող շենքերից անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնել սույն որոշման հավելվածում նշված հասարակական կազմակերպություններին (այսուհետ` Կազմակերպություններ) իրենց կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով` ծրագրերով սահմանված ժամկետներով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, Կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման հավելվածում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագրեր)` պայմանագրերում նախատեսելով, որ`
1) Կազմակերպությունները պարտավոր են իրենց կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում,
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում Կազմակերպությունների հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերը ենթակա են լուծման:
3. Սահմանել, որ պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Կազմակերպությունների միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 10-ի
N 378-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Հասարակական |Հասցեն |Հարկը|Մակերեսը|Գնահատված|Օգտագործման|
|ը/կ|կազմակերպության | | |(քառ. |արժեքը |տրամադրման |
| |անվանումը | | |մետր) |(դրամ) |ժամկետը |
|___|________________|___________|_____|________|_________|___________|
|1. |«Մամուլի ազգային|ք. Երևան, |10-րդ|84.1 |35017 000|մինչև 2027|
| |ակումբ» |Արշակունյաց| | | |թվականի |
| | |պողոտա 4 | | | |դեկտեմբերի |
| | | | | | |31-ը |
|___|________________|___________|_____|________|_________|___________|
|2. |«Հայկական կարմիր|ք. Երևան, |1-ին |27.2 |19241 000|10 տարի |
| |խաչի |Իսահակյան | | | | |
| |ընկերություն» |28 շենք, | | | | |
| | |թիվ 3 | | | | |
| | |շինություն | | | | |
|___|________________|___________|_____|________|_________|___________|
|3. |«Տնտեսական |ք. Երևան, |8-րդ |20 |8 850 000|10 տարի |
| |լրագրողների |Արշակունյաց| | | | |
| |ակումբ» |պողոտա 4 | | | | |
._____________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 21.08.14 թիվ 866-Ա, 03.12.2020 թիվ 1951-Ա, 20.10.2022 թիվ 1612-Ա որոշումներ)