ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2022 թվականի N 1180-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1531-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1531-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) «Ա. Հարությունյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար» բառերով.
2) «Հ. Գասպարյան - ՀՀ նախագահի խորհրդական (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Մարկոսյան - ՀՀ նախագահի օգնական (համաձայնությամբ)» բառերով.
3) «Գ. Բրուտյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի բժշկագիտության և բնագիտության պատմության բաժնի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Սարգսյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի 5-14-րդ դարերի հայերեն բնագրերի ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)» բառերով.
4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Մ. Հայրապետյան - «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հոկտեմբերի 10
Երևան