ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 սեպտեմբերի 2022 թվականի N 1495-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1481-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի «Մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը սահմանելու մասին» N 1481-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) որոշման և որոշման հավելվածի վերնագրերը, որոշման 1-ին կետը, որոշման հավելվածի N 1, NN 3-5 ձևերի վերնագրերը և ձևերը «ներմուծման մաքսատուրքի» բառերից հետո լրացնել «, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի» բառերով.
i
2) որոշման նախաբանը «5-րդ կետը» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 5.1-ին, 99-րդ հոդվածի 2.1-ին մասերը և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը» բառերով.
3) որոշման հավելվածի`
i
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Սույն կարգով կարգավորվում են 2017 թվականի ապրիլի 11-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 59-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 5.1-ին, 99-րդ հոդվածի 2.1-ին մասերով և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում` մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման հետ կապված հարաբերությունները:»,
բ. 2-րդ և 2.1-ին կետերը, 7-րդ կետի 4-7-րդ ենթակետերը, 10-12-րդ, 14-18-րդ կետերը «ներմուծման մաքսատուրքի» բառերից հետո լրացնել «, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի» բառերով,
գ. 7-րդ կետի 5-րդ ենթակետում «մաքսատուրքի գծով» բառերը փոխարինել «մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի գծով» բառերով,
դ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«8. Դիմումին կից ներկայացվում են օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերի առկայությունը հիմնավորող փաստաթղթերը, իսկ ներմուծման մաքսատուրքի մասով` նաև օրենսգրքի 58-րդ հոդվածով սահմանված` ներմուծման մաքսատուրքի գծով պարտավորության կատարման ապահովումը հաստատող փաստաթղթերը:»,
ե. 12-րդ կետի 4-րդ ենթակետը «մաքսային» բառից հետո լրացնել «և հարկային» բառերով,
զ. 18-րդ կետը «մաքսատուրք» բառից հետո լրացնել «և հարկեր» բառերով,
է. N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. սեպտեմբերի 29
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի սեպտեմբերի 29-ի
N 1495-Ն որոշման
«Ձև N 2
ՈՐՈՇՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ԱԱՀ-Ի, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
._________________________________________________________________________.
|1. Իրավաբանական անձի|2. Գրանցման |3. Ընդունման |4. Ժամկետի հետաձգում/|
|անվանումը կամ անհատ |համարը |ամսաթիվը |տարաժամկետ վճարում |
|ձեռնարկատիրոջ, | | | |
|ֆիզիկական անձի | | | |
|անունը, ազգանունը | | | |
|____________________|______________|_______________|_____________________|
| | | | |
|_________________________________________________________________________|
|5. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված |
|համապատասխան հիմքը |
|_________________________________________________________________________|
| | | | |
|_________________________________________________________________________|
|6. Նախնական հայտարարագրման ժամանակահատվածը (լրացվում է միայն նախնական |
|հայտարարագրման առանձնահատկություններով ներմուծվող ապրանքների համար) |
|_________________________________________________________________________|
| | | | |
|_________________________________________________________________________|
|7. Մաքսային հայտարարագրի գրանցման համարը |
|_________________________________________________________________________|
| | | | |
|____________________|______________|_____________________________________|
|8. Ներմուծման |9. Ներմուծման |10. Ներմուծման մաքսատուրքի գծով |
|մաքսատուրքի գումարը,|մաքսատուրքի |պարտավորության կատարման ապահովումը |
|որի մասով ընդունվում|վճարման |հաստատող փաստաթղթի վերաբերյալ |
|է որոշումը |ժամկետի |տեղեկությունը (համարը, ամսաթիվը) |
| |հետաձգման կամ | |
| |տարաժամկետ | |
| |վճարման | |
| |ժամկետը | |
| |(ամիսներով) | |
|____________________|______________|_____________________________________|
| | | | |
|____________________|____________________________________________________|
|11. ԱԱՀ-ի գումարը, |12. ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ |
|որի մասով ընդունվում|վճարման ժամկետը (ամիսներով) |
|է որոշումը | |
|____________________|____________________________________________________|
| | |
|____________________|____________________________________________________|
|13. Ակցիզային հարկի |14. Ակցիզային հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ |
|գումարը, որի մասով |տարաժամկետ վճարման ժամկետը (ամիսներով) |
|ընդունվում է | |
|որոշումը | |
|____________________|____________________________________________________|
| | |
|____________________|____________________________________________________|
|15. Բնապահպանական |16. Բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման |
|հարկի գումարը, որի |կամ տարաժամկետ վճարման ժամկետը (ամիսներով) |
|մասով ընդունվում է | |
|որոշումը | |
|____________________|____________________________________________________|
| | |
|_________________________________________________________________________|
|17. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը |
|_________________________________________________________________________|
| |
._________________________________________________________________________.
«:
Պաշտոնական հրապարակման օրը` 29 սեպտեմբերի 2022 թվական: