(ուժը կորցրել է 17.12.03 ՀՕ-17-Ն օրենք)
010.0346.120602
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2002 թվականի մայիսի 20-ին
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ
(ՍՆԱՆԿԱՑՄԱՆ) ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին կետը «երկարաժամկետ պայմանագրերը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքի 29.1 հոդվածով նախատեսված դեպքերի)» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքը 29-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-րդ հոդվածով`
«ՀՈԴՎԱԾ 29.1. ՊԱՐՏԱՊԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԼԻԶԻՆԳԻ) ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
1. Եթե սնանկ ճանաչված պարտապանը հանդիսանում է վարձակալ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով, որով նախատեսվում է վարձակալված գույքը վարձակալին սեփականության իրավունքով փոխանցելու հնարավորություն, ապա կառավարչի ներկայացմամբ և վարձատուի համաձայնությամբ դատարանը կարող է լուծել այդ պայմանագիրը և վարձակալված գույքը սեփականության իրավունքով հանձնել պարտապանին (վարձակալին), եթե վերջինս կատարել է այդ պայմանագրով նախատեսված գնի (վարձավճարների) առնվազն 80 տոկոսի վճարումը:
2. Վարձակալված գույքը վարձակալին սեփականության իրավունքով փոխանցման պահից համարվում է վարձատուի մոտ գրավ դրված` ի ապահովումն գույքի համար պայմանագրով սահմանված գնի չվճարված մասով պարտապանի (վարձակալի) վճարման պարտավորության կատարման:
3. Վարձատուն սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն համարվում է պայմանագրով նախատեսված գույքի համար վճարման ենթակա գնի (վարձավճարների) չվճարված մասով ապահովված պահանջ ունեցող պարտատեր:»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետով`
«է) ֆինանսական ծրագրի կատարման ընթացքում պարտապանի` սույն օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված պայմանագրերով սահմանված գնի (վարձավճարների) վճարման կարգն ու ժամկետները, եթե վարձատուի հետ այլ համաձայնություն ձեռք չի բերվել:»:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
12 հունիսի 2002 թ.
ՀՕ-346-Ն