ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-10-Ո-17
2022թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, Կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 706-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2121-Ն որոշումը` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել 2022 թվականի պետական բյուջեով հատկացված «Սոցիալական փաթեթների ապահովում» 1015 ծրագրի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» 12001 միջոցառմամբ նախատեսված`
1. Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 1-ի.
2. Վճռաբեկ դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 2-ի.
3. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 3-ի.
4. Վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 4-ի.
5. Վերաքննիչ վարչական դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 5-ի.
6. Վարչական դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 6-ի.
7. Սնանկության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 7-ի.
8. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 8-ի.
9. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 9-ի.
10. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 10-ի.
11. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 11-ի.
12. Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 12-ի.
13. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 13-ի.
14. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 14-ի.
15. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 15-ի.
16. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 16-ի.
17. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 17-ի.
18. Դատական կարգադրիչների ծառայության 2022 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 18-ի:
19) Հակակոռուպցիոն դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 19-ի:
(1-ին կետը փոփ. 15.09.2022 ԲԴԽ-87-Ո-281 որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2022թ. հունվարի 27
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 27 հունվարի 2022 թվական:
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն հրապարակվել
(հավելվածները փոփ. 15.09.2022 ԲԴԽ-87-Ո-281 որոշում)