ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 2022 թվականի N 1186-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 1053-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1053-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման նախաբանից հանել «, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ» բառերը.
2) որոշման 2-րդ կետում`
ա. «3533.08» թիվը փոխարինել «3531.84» թվով,
բ. «327.58» թիվը փոխարինել «326.34» թվով.
3) որոշման 3-րդ կետում`
ա. «ա» ենթակետում` «3533.08» թիվը փոխարինել «3531.84» թվով, իսկ «143.83» թիվը փոխարինել «143.10» թվով,
բ. «բ» ենթակետում` «340.61» թիվը փոխարինել «341.85» թվով.
4) որոշման N 4 հավելվածում`
ա. «Բնակավայրերի» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«._____________________________________________________________________.
| |Բնակավայրերի | 326.34| 86.40| 5.08|
._____________________________________________________________________.
«,
բ. «23.98» թիվը փոխարինել «25.22» թվերով,
գ. «Ընդամենը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«._____________________________________________________________________.
|Ընդամենը | | 3531.84| 143.10| 341.85|
._____________________________________________________________________.
«.
5) որոշման N 6 հավելվածում`
ա. 005-003-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ նոր պարբերություններով`
«.___________________________________________________________________.
|005-003-01|0.14 | | | | | | | |փողոց, հրապ.|չմ
|__________|______________________|__|__|__|__|__|__|__|____________|
|005-003-02|0.03 | | | | | | | |այլ հողեր |
.___________________________________________________________________.
«,
բ. 215-001-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ նոր պարբերություններով`
«.___________________________________________________________________.
|215-001-01|1.65 | | | | | | | |փողոց, հրապ.|չմ
|__________|______________________|__|__|__|__|__|__|__|____________|
|215-001-02|0.11 | | | | | | | |այլ հողեր |
.___________________________________________________________________.
«,
գ. 220-002-րդ պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`
«.___________________________________________________________________.
|220-001-05|1.40 | | | | | | | |այլ հողեր |
.___________________________________________________________________.
«,
դ. 220-003-01-ին և 220-003-02-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,
ե. 784-001-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ նոր պարբերություններով`
«.___________________________________________________________________.
|784-001-01|1.71 | | | | | | | |փողոց, հրապ.|չմ
|__________|______________________|__|__|__|__|__|__|__|____________|
|784-001-02|0.01 | | | | | | | |այլ հողեր |
.___________________________________________________________________.
«,
զ. «ընդամենը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«.____________________________________________________________________.
|Ընդամենը | 326.34| 48.53| 1.95| 6.41| | | 21.23| | |
.____________________________________________________________________.
«.
6) որոշման N 7 հավելվածում`
ա. 220-001-04-րդ պարբերությունում «1.68» թիվը փոխարինել «0.28» թվով,
բ. 220-003-03-րդ պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ`
«._________________________________________________________________.
|220-003-01 | | | | 2.06| | | |հատուկ նշ. հող |
|___________________|___|___|___|_____|___|___|___|_______________|
|220-003-02 | | | | 0.58| | | |հատուկ նշ. հող |
._________________________________________________________________.
«,
գ. «ընդամենը» պարբերությունում «23.98» թիվը փոխարինել «25.22» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2022 թ. օգոստոսի 4
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 5 օգոստոսի 2022 թվական: