ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-69-Ո-192
2022թ.
ԼԵՎՈՆ ՎԱՂԱՐՇԱԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 35-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Լևոն Վաղարշակի Գրիգորյանի կողմից 08.07.2022 և 13.07.2022 թվականին ներկայացված` Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի վերաբերյալ դիմումները` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. 2022 թվականի հուլիսի 14-ից Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Լևոն Վաղարշակի Գրիգորյանի` Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի լիազորությունները համարել դադարած:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ս. ՉԻՉՈՅԱՆ
2022թ. հուլիսի 14
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 14 հուլիսի 2022 թվական: