Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-69-Ո-191

2022թ.

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ԵՎ ԹԵՄԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԲԴԽ-37-Ն-2 որոշման հավելվածի 16-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Արդարադատության ակադեմիայում դատական կարգադրիչների 2023 թվականի ուսուցման ծրագրերում ներառման նպատակով Արդարադատության ակադեմիայի ռեկտորին ներկայացնել վերապատրաստման առարկայական կուրսերի և թեմաների վերաբերյալ առաջարկություններ` համաձայն հավելված 1-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Ս. ՉԻՉՈՅԱՆ                       

                           

2022թ. հուլիսի 14

Երևան

 

Հավելված 1

Բարձրագույն դատական խորհրդի

2022 թվականի հուլիսի 14-ի թիվ

ԲԴԽ-69-Ո-191 որոշման

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ԵՎ ԹԵՄԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Դատական կարգադրիչների ծառայությանը վերաբերող իրավական ակտերը,

2. Առաջին բուժօգնություն,

3. էթիկետ,

4. Միջանձնային հարաբերությունների հոգեբանական ասպեկտները, ինքնակառավարման վերահսկողության առանձնահատկությունները և ներազդման հոգեբանությունը,

5. էքստրեմալ իրավիճակների հոգեբանություն,

6. Կառավարման հմտություններ (բաժինների և բաժանմունքների պետերի համար),

7. Իրավաբանական գրագրություն և փաստաթղթերի վարման կանոններ (բաժինների և բաժանմունքների պետերի համար),

8. Շարային պատրաստվածություն,

9. Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառում, գազային ատրճանակի և կարճափող հրազենի կիրառման հմտություններ,

10. Դատական կարգադրիչների գործողությունները դատարաններում արտակարգ իրավիճակներ առաջանալու դեպքում:

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 14 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
14.07.2022
N ԲԴԽ-69-Ո-191
Որոշում