ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-67-Ո-179
2022թ.
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ` ՈՐՊԵՍ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Հիմք ընդունելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-24-Ն սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Արձանագրել, որ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի գործելու հանգամանքով պայմանավորված, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանի` որպես պալատի նախագահի լիազորությունները 2022 թվականի հուլիսի 4-ից դադարել են:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ս. ՉԻՉՈՅԱՆ
2022թ. հուլիսի 7
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 7 հուլիսի 2022 թվական: