ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-60-Ո-158
2022թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՄՆԱՑԱԿԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ՄԵՍՐՈՊ ՄԱԿՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԿԱՐԵՆ ՖԱՐԽՈՅԱՆԻ, ԴԱՎԻԹ ԲԱԼԱՅԱՆԻ, ՆԵԼԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ, ՎԱՉԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ, ՌՈԲԵՐՏ ՊԱՊՈՅԱՆԻ, ՄԱՐԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ, ԱՆՆԱ ԴԱՆԻԲԵԿՅԱՆԻ, ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ՄԱՆՎԵԼ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ, ՎԱՀԵ ՄԻՍԱԿՅԱՆԻ, ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ, ԱՐՄԻՆԵ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի` նույն դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի անաշխատունակության հետևանքով վերջինիս վարույթում գտնվող դատական գործերը վերաբաշխելու, ինչպես նաև տվյալ դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մնացական Մարտիրոսյանի, Մեսրոպ Մակյանի, Արթուր Մկրտչյանի, Տաթևիկ Գրիգորյանի, Կարեն Ֆարխոյանի, Դավիթ Բալայանի, Նելլի Բաղդասարյանի, Վաչե Մարգարյանի, Ռոբերտ Պապոյանի, Մարինե Մելքոնյանի, Աննա Դանիբեկյանի, Դավիթ Հարությունյանի, Մանվել Շահվերդյանի, Վահե Միսակյանի, Արման Հովհաննիսյանի, Հարություն Մանուկյանի, Վարդան Գրիգորյանի, Վահագն Մելիքյանի, Արմինե Մելիքսեթյանի անուն-ազգանունները հանել գործերի բաշխման ցանկից` 2022 թվականի հունիսի 15-ին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2022թ. հունիսի 15
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 15 հունիսի 2022 թվական: