Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-50-Ո-141

2022թ.

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման հանձնաժողովի կազմը ձևավորելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 1-5-րդ մասերով, Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի ապրիլի 11-ի թիվ ԲԴԽ-38-Ո-80 որոշման 4-րդ կետով և հիմք ընդունելով անցկացված վիճակահանության արդյունքները` Բարձրագույն դատական խորհուրդը

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով ձևավորել գնահատման հանձնաժողով` հետևյալ կազմով.

1) Դատավոր անդամներ`

ա) Լիզա Գրիգորյան - Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (համաձայնությամբ),

բ) Տիգրան Գրիգորյան - Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (համաձայնությամբ),

գ) Նորա Կարապետյան - Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր (համաձայնությամբ),

դ) Գոռ Մինասյան - Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (համաձայնությամբ),

ե) Աշոտ Ջավախյան - Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (համաձայնությամբ):

2) Իրավաբան գիտնական անդամներ`

ա) Աշխեն Ղարսլյան (համաձայնությամբ),

բ) Տիգրան Մարկոսյան (համաձայնությամբ):

2. Գնահատման հանձնաժողովի անդամների հատուցումը վճարում է Դատական դեպարտամենտը` Կառավարության սահմանած չափով և կարգով:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2022թ. մայիսի 23

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 20 հունիսի 2022 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
23.05.2022
N ԲԴԽ-50-Ո-141
Որոշում