ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 մայիսի 2022 թվականի N 615-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1661-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N 1661-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ կետի 3-րդ ենթակետում «2022 թվականի մայիսի 31» բառերը փոխարինել «2023 թվականի մայիսի 31» բառերով.
2) 3-րդ կետի 4-րդ ենթակետում «իրականացնում է ընկերությունը» բառերը փոխարինել «իրականացնում է սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված` օտարման գործառույթների իրականացումը համակարգող ճանաչված` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մայիսի
Երևան