ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-45-Ո-126
2022թ.
ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՌՈՄԱՆ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ, ԱՐԱՄԱՅԻՍ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ, ԷԴՈՒԱՐԴ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՏԱՐՈՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ, ՄԱՐՏԻՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄՈՒՇԵՂ ԱՐԱՄՅԱՆԻՆ ԿՆԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի թիվ ԲԴԽ-13-Ո-22 որոշմամբ և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2022 թվականի ապրիլի 28-ի թիվ ՆՀ-106-Ա, թիվ ՆՀ-107-Ա, թիվ ՆՀ-108-Ա, թիվ ՆՀ-109-Ա, թիվ ՆՀ-110-Ա, թիվ ՆՀ-111-Ա, թիվ ՆՀ-112-Ա և թիվ ՆՀ-113-Ա հրամանագրերը` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Պետրոսյանին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մարտիրոսյանին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ռոման Սմբատյանին, Արամայիս Ասատրյանին, Էդուարդ Մկրտչյանին, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տարոն Թադևոսյանին, Մարտին Արզումանյանին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Արամյանին տրամադրել իրենց անվամբ կնիքներ:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2022թ. ապրիլի 29
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 29 ապրիլի 2022 թվական: