10.12.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 դեկտեմբերի 2021 թվականի N 2011-Ն
ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2388-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1582-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26.1-ին հոդվածի 8-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետի, 37-րդ հոդվածի և 38.1-ին հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը` համաձայն հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումներ տեղադրող կազմակերպությունների և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգը փորձարկող կայանների արտադրական բազաներին, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման ու գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգի փորձարկման աշխատանքներ կատարող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմերի որակավորմանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 1582-Ն որոշումները և չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 634-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը:
3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հավատարմագրված կազմակերպությունների կողմից պարբերական վկայագրված գազաբալոնների հերթական պարբերական վկայագրումն իրականացվում է վկայագրման սահմանված հերթական ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2021 թ. դեկտեմբերի 9 Երևան
|
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 9-ի
N 2011-Ն որոշման
ԿԱՐԳ
ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՅՆԵՐ
1. Սույն կարգի նպատակը սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու և պարբերական վկայագրման միասնական համակարգ ձևավորելն է:
2. Սույն կարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում շահագործվող գործարանային կամ վերասարքավորված գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների, ինչպես նաև գազաբալոնային սարքավորումներ տեղադրող և (կամ) պարբերական վկայագրում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություններ) վրա:
3. Սույն կարգը սահմանում է`
1) գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները.
2) ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումներին և դրանք տեղադրելուն ներկայացվող պահանջները.
3) գազաբալոնների պարբերական վկայագրմանը ներկայացվող պահանջները.
4) գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների միասնական ռեգիստր կազմավորելու նպատակով էլեկտրոնային շտեմարան ձևավորելուն և վարելուն ներկայացվող պահանջները:
4. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) գազաբալոն` հերմետիկ տարողություն, որն ունի փականի տեղակայման համար մեկ կամ երկու պարուրակային անցք և նախատեսված է սեղմված բնական գազ կամ հեղուկացված նավթային գազ փոխադրելու, պահելու և օգտագործելու համար.
2) գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոց` ավտոտրանսպորտային միջոց, որում բացի հեղուկ նավթային վառելիքից (բենզին, դիզելային վառելիք)` օգտագործվում է նաև սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազ, կամ գործարանային տեղադրմամբ միայն սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող ավտոտրանսպորտային միջոցներ.
3) ճնշափորձարկում` գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի գազավառելիքային սնման համակարգի համար նախատեսված աշխատանքային ճնշման կիրառմամբ համակարգի լրակազմի հերմետիկության ստուգում:
5. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներում կարող են տեղադրվել և վկայագրվել հետևյալ տեսակի գազաբալոնները.
1) պողպատե անկարան (1-ին տիպ).
2) մետաղական միջնաշերտով և միջնաշերտի գլանային մակերևույթին բաղադրյալ նյութի թաղանթով (2-րդ տիպ).
3) մետաղական միջնաշերտով և միջնաշերտի ամբողջ մակերևույթին բաղադրյալ նյութի թաղանթով (3-րդ տիպ).
4) ոչ մետաղական միջնաշերտով և միջնաշերտի գլանային մակերևույթին բաղադրյալ նյութի թաղանթով և մետաղական միջադիր տարրերով (4-րդ տիպ).
5) հեղուկացված նավթային գազի:
II. ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեն «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, լինեն տեխնիկապես սարքին վիճակում և բավարարեն հետևյալ պահանջներին`
1) ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնների և գազաբալոնային սարքավորումների ամրացման տեղերում չպետք է լինեն ճաքեր, մեխանիկական վնասվածքներ, միջանցիկ քայքայումներ (կոռոզիաներ).
2) գազաբալոնների և այլ հանգույցների ամրացման տեղերում նորոգման ներգործություններ (լրացուցիչ եռակցման կարեր, հարթությունների տարբեր մակարդակներ) չեն թույլատրվում.
3) ավտոտրանսպորտային միջոցները պետք է լինեն մաքուր. հատկապես մանրակրկիտ պետք է մաքրված լինեն գազաբալոնային սարքավորումների ամրացման տեղերը (շարժիչի խցիկը, բեռնախցիկը, ավտոմեքենայի շրջանակը, թափքի հատակը):
III. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎՈՂ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
7. Գազաբալոնները պետք է համապատասխանեն «Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 032/ 2013 Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին, ՀՍՏ 279-2007 «Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործելու համար սեղմված բնական գազի բարձր ճնշման բալոններ» և ՀՍՏ ԻՍO 10464 «Պողպատե եռակցված բազմակիրառելի բալոններ հեղուկացված գազի համար» չափորոշիչների (ստանդարտների) պահանջներին:
8. Այն գազաբալոնները, որոնց արտադրության կամ վկայագրման ամսաթվից հետո անցել է դրանք վկայագրելու ժամանակահատվածին հավասար կամ ավելի ժամանակ, մինչև ավտոտրանսպորտային միջոցում տեղադրելը, ենթակա են պարտադիր վկայագրման:
9. Ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրված յուրաքանչյուր գազաբալոնը պետք է ունենա փական, որն անհրաժեշտության դեպքում, այդ թվում` նաև դրանց տեխնիկական սպասարկումների, նորոգումների կամ փակ շինությունում պահելու ժամանակ կապահովի դրանք անջատելը գազավառելիքային սնման համակարգից:
10. Փականները պետք է համալրված լինեն խողովակաշարի խզման կամ մեխանիկական վնասվածքների դեպքում գազաբալոնից գազի հոսքի դադարեցման, ինչպես նաև բարձր ճնշման առկայության դեպքում ճնշումն իջեցնող սարքվածքով:
11. Մետաղական գազամուղները պետք է պատրաստված լինեն պողպատյա կամ պղնձյա անկար խողովակներից:
12. Բարձր ճնշման գազամուղների միացությունները պետք է ունենան կոմպենսացիոն գալարներ` գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շարժման և մանևրների, ինչպես նաև շրջանակի, բեռնահարթակի կամ թափքի շեղվածքների ժամանակ դրանց ճկունությունը ապահովելու համար:
13. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումները, որոնք հնարավորություն են տալիս շահագործել ինչպես գազով, այնպես էլ նավթային վառելիքով, պետք է ներառեն տարբեր տեսակի վառելիքով աշխատելու փոխարկիչ կամ ավտոմատ բլոկավորող համակարգ, որը կբացառի երկու տեսակի վառելիքի (գազային և նավթային) միաժամանակյա մատուցումը:
14. Գազաբալոնների ամրացումը պետք է բացառի ավտոտրանսպորտային միջոցները կտրուկ արգելակելուց (արագացնելուց) կամ կտրուկ շրջադարձերից հետո գազաբալոնների տեղաշարժը կամ ամրացվող հանգույցներում մնացորդային ձևախեղման (դեֆորմացիայի) ի հայտ գալը:
15. Ավտոբուսի տանիքին տեղադրված գազաբալոններն արևի ուղիղ ճառագայթներից, ձյան և անձրևի տեղումներից պետք է պաշտպանված լինեն պատյանով, միաժամանակ պետք է ապահովվի հասանելիություն գազաբալոնների փականներին` դրանց հերմետիկությունն ստուգելու նպատակով:
16. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներում լցավորման փողրակը պետք է տեղակայվի այնպես, որ այն դուրս չգա գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների թափքի սահմաններից:
17. Ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորման ծախսային, մայրուղային, լցավորման փականները պետք է ապահովեն ներքին և արտաքին հերմետիկություն` սեղմված բնական գազի համար 19.6 ՄՊա (200 կգ/սմ2), իսկ հեղուկացված նավթային գազի համար` մինչև 1.6 ՄՊա (16.3 կգ/սմ2) ճնշման դեպքում:
18. Ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրելուց հետո պետք է փորձարկվեն դրանց սնման համակարգի ագրեգատների և հանգույցների միացումների հերմետիկությունն ու ամրությունը` սեղմված բնական գազի համար` մինչև 19.6 ՄՊա (200 կգ/սմ2), հեղուկացված նավթային գազի համար` մինչև 1.6 ՄՊա (16.3 կգ/սմ2) ճնշման տակ:
19. Ավտոտրանսպորտային միջոցում գազաբալոնային սարքավորումների տեղադրելուց, գազավառելիքային սնման համակարգի հերմետիկության ճնշափորձարկումից ու շարժիչի աշխատանքի կարգավորումից հետո գազաբալոնային սարքավորումներ տեղադրող կազմակերպությունը տրամադրում է ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնային սարքավորման անվտանգության պահանջներին համապատասխանության վկայական` համաձայն N 1 ձևի, ինչպես նաև բառ-կոդ կամ էլեկտրոնային չիպ` գազալցակայաններում նույնականացման նպատակով:
20. Շահագործման մեջ գտնվող, բայց անձնագիր կամ տեխնիկական տեղեկաթերթիկ չունեցող գազաբալոնների համար վկայագրման դրական արդյունքների դեպքում վկայագրող կազմակերպությունը լրացնում է տեղեկաթերթիկ` ըստ ՀՍՏ 279-2007 ստանդարտի Ա հավելվածի:
IV. ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԸ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
21. Շահագործվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման ՀՍՏ 279-2007 «Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործելու համար սեղմված բնական գազի բարձր ճնշման բալոններ», ԻՍՕ 18119:2018 «Գազի բալոններ. Պողպատե և ալյումինե համահալվածքից անկարան գազի բալոններ. Պարբերական հսկողություն և փորձարկումներ» և ՀՍՏ ԻՍՕ 10464 «Պողպատե եռակցված բազմակիրառելի բալոններ հեղուկացված գազի համար» չափորոշիչներով (ստանդարտներով) սահմանված կարգով:
Գազաբալոնների վկայագրումը ներառում է`
1) գազաբալոնի նույնականացում.
2) գազաբալոնի ներքին և արտաքին մակերևույթների զննում.
3) գազաբալոնի տարողության և զանգվածի ստուգում (1-ին տիպի և հեղուկացված նավթային գազաբալոնների համար).
4) գազաբալոնի հիդրավլիկ փորձարկում (1-ին, 2-րդ և 3-րդ տիպի և հեղուկացված նավթային գազաբալոնների համար).
5) գազաբալոնի ակուստիկ-առաքման հսկողություն (4-րդ տիպի գազաբալոնների համար).
6) գազավառելիքային սնման համակարգի ճնշափորձարկում:
22. Պարբերական վկայագրումը կատարվում է հետևյալ պարբերականությամբ`
1) լեգիրացված պողպատից պատրաստված 1-ին տիպի գազաբալոնները` 3 տարին մեկ անգամ, եթե առկա է արտադրողի` պողպատի լեգիրացված լինելը հավաստող փաստաթուղթ, հակառակ դեպքում` 2 տարին մեկ անգամ.
2) ածխածնային պողպատից պատրաստված 1-ին տիպի, 2-4 տիպի և հեղուկացված նավթային գազաբալոնները` 2 տարին մեկ անգամ:
23. Գազաբալոնային սարքավորումների պարբերական վկայագրման արդյունքում կազմակերպությունը տրամադրում է ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնները վկայագրելու և գազավառելիքային սնման համակարգը ճնշափորձարկելու վկայական` համաձայն N 2 ձևի, ինչպես նաև բառ-կոդ կամ էլեկտրոնային չիպ` գազալցակայաններում նույնականացման նպատակով:
24. Անընթեռնելի արտադրման տարեթվով և շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների վկայագրումը արգելվում է: Այդ գազաբալոնները ենթակա են խոտանման` գազաբալոնի պատի գայլիկոնային ծակման եղանակով:
25. Վկայագրման ենթակա չեն նաև այն գազաբալոնները, որոնց վրա առկա են վնասվածքներ, կոռոզիա, ճաքեր, խոռոչներ, դեֆորմացիա, շերտի անջատում բալոնի իրանից: Այդ գազաբալոնները ենթակա են խոտանման` գազաբալոնի պատի գայլիկոնային ծակման եղանակով:
V. ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒՆ ԵՎ ՎԱՐԵԼՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
26. Էլեկտրոնային շտեմարանը ձևավորվում է գազաբալոնային սարքավորումներ տեղադրող և պարբերական վկայագրում իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպությունների կողմից գազաբալոնային տրանսպորտային միջոցներին և գազաբալոններին վերաբերող տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու եղանակով:
27. Գազաբալոնները տեղադրելու կամ պարբերական վկայագրման աշխատանքներն ավարտելուց հետո ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների տվյալները կազմակերպությունների պատասխանատու անձինք անմիջապես մուտքագրում են էլեկտրոնային շտեմարան:
28. Էլեկտրոնային շտեմարանը ձևավորում և վարում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):
29. Կազմակերպություններին համապատասխան լիցենզիա տրամադրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինն ապահովում է կազմակերպությունների միանալը էլեկտրոնային շտեմարանին:
30. Կազմակերպությունները էլեկտրոնային շտեմարան են մուտքագրում հետևյալ տվյալները`
1) ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը, թողարկման տարեթիվը, նույնականացման համարը` ըստ հաշվառման վկայագրի.
2) գազաբալոն տեղադրելու կամ վկայագրելու ամսաթիվը (օրը, ամիսը և տարեթիվը) և հաջորդ վկայագրելու ամսաթիվը (օրը, ամիսը և տարեթիվը).
3) տեղադրված կամ վկայագրված գազաբալոնի (գազաբալոնների) համարը, տարողությունը (լ) և զանգվածը (կգ)` ըստ գազաբալոնի մակնշման:
31. Տվյալները էլեկտրոնային շտեմարան ժամանակին, ճշգրիտ և ամբողջական մուտքագրելու պատասխանատուն տվյալ կազմակերպության ղեկավարն է:
32. Էլեկտրոնային շտեմարանի տվյալներից օգտվելու թույլտվություն տրամադրվում է սույն կարգի 34-րդ կետով սահմանված էլեկտրոնային շտեմարանից օգտվողների ցանկում ընդգրկված կազմակերպության ղեկավարի դիմումի հիման վրա:
33. Լիազոր մարմինն օգտվողի մուտքանունը և գաղտնաբառը տրամադրում է դիմումը ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումի մեջ պետք է նշված լինեն կազմակերպության` էլեկտրոնային շտեմարանը վարելու համար պատասխանատու անձի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, բջջային հեռախոսահամարը:
34. Էլեկտրոնային շտեմարանից օգտվողների ցանկը, տրամադրվող տեղեկության ծավալը, կազմակերպությունների կողմից բազաներ ձևավորելու և վարելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
35. Լիազոր մարմինը տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տրամադրում է հասանելիություն էլեկտրոնային շտեմարանին:
Ցանկ N 1
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿ
ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԵՎ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ՍՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՃՆՇԱՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Տեխնոլոգիական սարքավորումների անվանումը |
Չափման միավորը |
Նվազագույն քանակը |
Ա. Գազաբալոնները վկայագրելու տեղամաս |
1. |
Գազաբալոնների հիդրավլիկ փորձարկման կայանք` թվային ճնշաչափով |
հատ |
1 |
2. |
Գազաբալոնների փականների ու անցումային կցիչների ապամոնտաժման ու մոնտաժման կայանք |
հատ |
1 |
3. |
Կշեռք |
հատ |
1 |
4. |
Օդաճնշակային կայանք և կուտակիչներ |
հատ |
1 |
5. |
Գազաբալոն տեղափոխելու սայլակ |
հատ |
1 |
6. |
Փականագործական գործիքների հավաքածու |
հատ |
1 |
7. |
Գազաբալոնների տեղափոխման բռնիչ |
հատ |
1 |
Բ. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգը ճնշափորձարկելու տեղամաս |
1. |
Գործիքապահոց կողասեղան` հատուկ գործիքների համար |
հատ |
1 |
2. |
Դարակաշար |
հատ |
3 |
3. |
Սեղմված օդի կուտակիչ |
հատ |
1 |
4. |
Ճնշակային տեղակայանք |
հատ |
1 |
5. |
Վակուումային տեղակայանք |
հատ |
1 |
|
Անվտանգության միջոցներ |
|
|
1. |
Կրակմարիչներ |
հատ |
Հրդեհային անվտանգության կանոնների պահանջներին համապատասխան |
2. |
Հրահանգներ |
փաթեթ |
1 |
3. |
Անհատական պաշտպանության միջոցներ |
հատ |
1 հատ յուրաքանչյուր աշխատողի համար |
Ձև N 1
ՎԿԱՅԱԿԱՆ N ______
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ
_____ ______________20 թ.
1. Գազաբալոնային սարքավորումների տեղադրում կատարող կազմակերպության`
անվանումը _________________________________________________________________
գտնվելու վայրը _____________________________________________________________
պետական հաշվառման համարը _______________________________________________
հեռախոսահամարը __________________________________________________________
լիցենզիայի համարը _________________________________________________________:
2. Ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված են գազաբալոնային սարքավորումներ` սեղմված բնական (հեղուկացված նավթային) գազով աշխատելու համար:
3. Ավտոտրանսպորտային միջոցը լրակազմված է`
Գազաբալոնը արտադրող երկրի անվանումը _____________________________________
Գազաբալոնի արտադրման տարեթիվը _________________________________________
Գազաբալոնը վկայագրող կազմակերպության անվանումը _________________________:
Ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների վերաբերյալ տվյալները.
Ավտոտրանսպորտային միջոցի |
Գազաբալոնի |
Մակնիշը |
Հաշվառման համարանիշը |
Նույնացման համարը |
Թողարկման տարեթիվը |
Համարը |
Հերթական վկայագրման ժամկետը |
Տարողու- թյունը (լիտր) |
Զանգվածը (կգ) |
|
|
|
|
|
|
|
|
Ավտոտրանսպորտային միջոցի վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրող կազմակերպության ղեկավար`
_______________________ (ստորագրությունը) |
_______________________ (ստորագրությունը) |
Ձև N 2
ԴԻՄԵՐԵՍ
ՎԿԱՅԱԿԱՆ N ______
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԵՎ ԳԱԶԱՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ՍՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՃՆՇԱՓՈՐՁԱՐԿՄԱՆ
_____ ______________20 թ.
1. Գազաբալոնների պարբերական վկայագրում կատարող կազմակերպության`
անվանումը _________________________________________________________________
գտնվելու վայրը _____________________________________________________________
պետական հաշվառման համարը _______________________________________________
հեռախոսահամարը __________________________________________________________
լիցենզիայի համարը _________________________________________________________:
2. Ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված են գազաբալոնային սարքավորումներ` սեղմված բնական (հեղուկացված նավթային) գազով աշխատելու համար:
3. Ավտոտրանսպորտային միջոցը լրակազմված է`
Գազաբալոնը արտադրող երկրի անվանումը _____________________________________
Գազաբալոնի արտադրման տարեթիվը _________________________________________
Գազաբալոնը տեղադրող կազմակերպության անվանումը _________________________:
Ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների վերաբերյալ տվյալները.
Ավտոտրանսպորտային միջոցի |
Գազաբալոնի |
Մակնիշը |
Հաշվառման համարանիշը |
Նույնացման համարը |
Թողարկման տարեթիվը |
Համարը |
Հերթական վկայագրման ժամկետը |
Տարողու- թյունը (լիտր) |
Զանգվածը (կգ) |
|
|
|
|
|
|
|
|
Հեղուկացված նավթային գազով աշխատելու համար գազաբալոնային սարքավորումներով կահավորված ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգը փորձարկվել է 1.6 ՄՊա ճնշման տակ և կատարվել է գազաբալոնների վակուումացում (գազաբալոնների` բնական գազով փչահարում): Սեղմված բնական գազով աշխատելու համար գազաբալոնային սարքավորումներով կահավորված ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգը ճնշափորձարկվել է հաջորդաբար 1.0, 2.5, 4.9, 9.8 և 19.6 ՄՊա ճնշման տակ և ստուգվել է հերմետիկությունը:
Ավտոտրանսպորտային միջոցի վրա գազաբալոնների պարբերական վկայագրում կատարող կազմակերպության ղեկավար`
_______________________ (ստորագրությունը) |
_______________________ (ստորագրությունը) |
ԴԱՐՁԵՐԵՍ
ЕВРАЗИЙСКИЙ ЭКОНОМИЧЕСКИЙ СОЮЗ СВИДЕТЕЛЬСТВО
o проведении периодических испытаний газобаллонного оборудования, установленного на транспортном средстве
N ЕАЭС РА- ____________
ПРОДУКЦИЯ ___________________________________________________
ЗАЯВИТЕЛЬ ____________________________________________________
СВЕДЕНИЯ О ТРАНСПОРТНОМ СРЕДСТВЕ ________________________
СВИДЕТЕЛЬСТВО ВЫДАНО НА ОСНОВАНИИ ______________________
ДОПОЛНИТЕЛЬНАЯ ИНФОРМАЦИЯ ______________________________
ОРГАНИЗАЦИЯ, ОФОРМИВШАЯ СВИДЕТЕЛЬСТВО _________________
ДАТА ОЧЕРЕДНОГО ОСВИДЕТЕЛЬСТВОВАНИЯ ___________________
ДАТА ОФОРМЛЕНИЯ ___________________________________________
М. П. Руководитель (уполномоченное лицо) ____________ ____________
организации, оформившей свидетельство (инициалы) (подпись) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
Պաշտոնական հրապարակման օրը` 9 դեկտեմբերի 2021 թվական: