Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ ...

 

06.08.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի հուլիսի 15-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 42.1-ին հոդվածի վերնագիրը և 1-ին մասը «ստուգումների,» բառից հետո լրացնել «ստուգայցերի,» բառով:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 230-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 230. Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

 

1. Սույն օրենսգրքի 41-րդ, 41.1-ին, 41.2-րդ, 41.6-րդ, 42-43-րդ, 45-47.5-րդ, 47.7-47.13-րդ հոդվածներով, 47.15-րդ հոդվածի 1-3-րդ, 7-9-րդ մասերով, 47.18-47.27-րդ, 80-86-րդ (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի խախտումներ), 87-րդ (Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հանձնարարականները չկատարելու մասով), 96.1-ին, 152-րդ հոդվածներով, 158-րդ հոդվածի 19-րդ մասով, 158.1-ին, 169.5-րդ, 169.8-րդ հոդվածներով, 173.1-ին հոդվածի 3-րդ մասով, 173.3-րդ հոդվածով, 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 11-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 3-րդ (դեղորայքի ձեռքբերման և շրջանառության հետ կապված իրավախախտումների մասով), 11-րդ (դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման հետ կապված իրավախախտումների մասով) և 14-րդ մասերով, 198-րդ հոդվածով, 201-րդ հոդվածի 3-րդ մասով և 213.2-րդ հոդվածով (դեղերի և բժշկական նշանակության գույքի մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

2. Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն տեսչական մարմնի ղեկավարը, ղեկավարի տեղակալները և տարածքային կենտրոնների պետերը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. օգոստոսի 4
Երևան
ՀՕ-311-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 օգոստոսի 2021 թվական:

 

ԻՐՏԵԿ

Միասնական կայքում 2021 թ. օգոստոսի 5-ին հրապարակված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2021 թվականի հուլիսի 15-ի ՀՕ-311-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով լրացված 230-րդ հոդվածի 1-ին մասի «42-րդ, 43-րդ» բառերը կարդալ «42-43-րդ»:

 

Արդարադատության նախարարություն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 սեպտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 15.07.2021
N ՀՕ-311-Ն օրենք