041.0167.270302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 մարտի 2002 թվականի N 167
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հաստատել տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
Կ. Ճշմարիտյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Գ. Հակոբյան - ՀՀ ազգային անվտանգության նախարարի տեղակալ
Թ. Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Լ. Ռուխկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Լ. Խաչատրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ
վարչության պետ
Ս. Խաչատրյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարության միջազգային
հարաբերությունների վարչության պետ
Ա. Մարգարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
պետական պարտքի սպասարկման վարչության պետ
Գ. Մելքոնյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
արտաքին տնտեսական քաղաքականության վարչության
պետ
Մ. Չիլինգարյան - ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության
վարչության պետ
Ս. Ֆահրադյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական
կոմիտեի մաքսասակագնային վարչության պետ
Ս. Ադամյան - ՀՀ պետական եկամուտների նախարարության
միջազգային հարաբերությունների բաժնի պետ
Ա. Կարապետյան - ՀՀ կենտրոնական բանկի արտաքին կապերի բաժնի պետ
Ս. Սմբատյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ
տարածաշրջանային համագործակցության կառույցների
և տնտեսական կապերի բաժնի վարիչ
(հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
(1-ին կետն ուժը կորցրել է 14.10.03 թիվ 497-Ա որոշում)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 744 որոշման 1-ին կետը, 2000 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի դեկտեմբերի 6-ի N 744 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 374, 2001 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի դեկտեմբերի 6-ի N 744 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 21, փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի դեկտեմբերի 6-ի N 744 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 128 և հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի դեկտեմբերի 6-ի N 744 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 736 որոշումները: