Սեղմել Esc փակելու համար:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՊՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

5 հոկտեմբերի 2020 թվականի N 87

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ֆիզիկական անձը ՌԴ-ի որևէ ինտերնետ խանութից ցանկանում է գնել բջջային հեռախոս, որն արժե 23.000 ռուբլի: Գումարը փոխանցվելու է տվյալ կազմակերպության բանկային հաշվին, իսկ ապրանքը մատակարարվելու է Երևան որևէ առաքման ծառայության միջոցով: Վերոնշյալ գումարը ներառում է ԱԱՀ, բայց չի ներառում տրանսպորտային ծախսերը: Տվյալ դեպքում արդյո՞ք կառաջանա որևէ մաքսային կամ հարկային պարտավորություն և եթե առաջանա, ի՞նչ կարգով է կատարվելու գործընթացը:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն նրանք պարտավոր են օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել ԱԱՀ-ի գումարներ, եթե ՀՀ տարածք են ներմուծում ապրանքներ (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից), որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն` համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծումը դիտարկվում է որպես ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, եթե ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների չափաքանակները (այդ թվում` ըստ Միության անդամ հանդիսացող կամ չհանդիսացող երկրների) գերազանցում են Կառավարության սահմանած` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:

i

ՀՀ կառավարության 13.02.2020թ. N 171-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված են Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները: Նույն որոշման 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն` նույն որոշման N 1 հավելվածով սահմանված չափաքանակները չեն տարածվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների վրա, եթե այդ ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը, իսկ արժեքը` 150 հազ. դրամը:

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում (այդ թվում` օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված դեպքերում) հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել նույն մասով սահմանված փաստաթղթերը,

i

- 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ.

1) ՀՀ կառավարության 13.02.2020թ. N 171-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված չափաքանակները չեն տարածվում ԵՏՄ անդամ պետություններից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների վրա, եթե այդ ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը, իսկ արժեքը` 150 հազ. դրամը,

2) եթե ԵՏՄ անդամ պետություններից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ՀՀ տարածք ներմուծվող ապրանքները գերազանցում են ՀՀ կառավարության 13.02.2020թ. N 171-Ն որոշման 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված սահմանաչափերը (քաշը` 31 կիլոգրամ, իսկ արժեքը` 150 հազ. դրամ), ապա նշված սահմանաչափերը գերազանցած ապրանքների մասով կիրառվում են ՀՀ կառավարության 13.02.2020թ. N 171-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները,

3) ԵՏՄ անդամ պետություններից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների մասով, եթե այդ ապրանքների ընդհանուր քաշը գերազանցում է 31 կիլոգրամը, իսկ արժեքը` 150 հազ. դրամը և, միաժամանակ, նշված սահմանաչափերը գերազանցած ապրանքները գերազանցում են նաև ՀՀ կառավարության 13.02.2020թ. N 171-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները, ապա ՀՀ կառավարության 13.02.2020թ. N 171-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցած ապրանքների մասով ֆիզիկական անձը կրում է ՄԱՀ հաշվարկելու ու վճարելու և հարկային մարմին ներմուծման հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն` ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան:

Միաժամանակ, հայտնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան ներմուծման հարկային հայտարարագիրը պետք է ներկայացվի բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ հաշվարկված ԱԱՀ-ի գծով պարտավորությունները մարելու նպատակով պետք է վճարում կատարվի հարկերի միասնական հաշվին: Ընդ որում, էլեկտրոնային եղանակով համապատասխան փաստաթղթերը ներկայացվում են հարկային մարմնի հետ կնքված էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագրի հիման վրա` էլեկտրոնային թվային ստորագրության, էլեկտրոնային ծածկագրի ու գաղտնաբառի կիրառության միջոցով:

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
05.10.2020
N 87
Իրազեկման թերթիկ