041.0103.010302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 մարտի 2002 թվականի N 103
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
Դ. Զադոյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Գևորգյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
Ի. Զաքարյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարարի տեղակալ
Մ. Մարտիրոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Դ. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Ճշմարիտյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Լ. Հովսեփյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Հ. Թորոսյան - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային
իրավական հարաբերությունների վարչության պետ
Վ. Հակոբյան - ՀՀ էներգետիկայի նախարարության արտաքին կապերի
վարչության պետ
Ա. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության արտաքին կապերի
վարչության պետ
Գ. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի
վարչության երկրորդ եվրոպական բաժնի վարիչ
(հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
(կազմը փոփ. 25.12.02 թիվ 785-Ա, 07.04.03 թիվ 144-Ա որոշումներ)
(1-ին կետն ուժը կորցրել է 16.10.03 թիվ 511-Ա որոշում)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 1 որոշման 1-ին կետը, հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունվարի 3-ի N 1 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 392 և 2001 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունվարի 3-ի N 1 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 121 որոշումները: