(ուժը կորցրել է 21.07.08 թիվ 526-Ա որոշում)
i
041.0072.120202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 փետրվարի 2002 թվականի N 72
ԱՌԵՎՏՐԻ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հաստատել առևտրի, տնտեսության, տեխնոլոգիայի, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը`
Ա. Բայբուրդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի
նախագահ)
Ա. Հակոբյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Դ. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Վ. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ա. Գևորգյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
Տ. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Թ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Գ. Ղալաչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ
Ս. Խաչատրյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի
նախարարության աշխատակազմի միջազգային
հարաբերությունների և սփյուռքի հետ
համագործակցության վարչության պետ
Մ. Մելիքյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Ա. Անտոնյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի
«Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն»
գործակալության պետ
Վ. Մովսեսյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Վ. Մելիքյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության խորհրդատու
Ա. Խաչատրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության,
Մայրցամաքային Ասիայի երկրների բաժնի երրորդ
քարտուղար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
(կազմը փոփ. 01.04.03 թիվ 132-Ա, 09.03.06 թիվ 166-Ա, 19.12.06 թիվ 1010-Ա որոշումներ)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 20-ի «Առևտրի, տնտեսության, տեխնոլոգիայի, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 705 որոշման 1-ին կետը: