Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱ ...

 

 

041.0046.010202

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 փետրվարի 2002 թվականի N 46

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀՈԼԱՆԴԱԿԱՆ TF 050251 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Հայաստանի բնակչության մարդահամարի օժանդակության հոլանդական TF 050251 դրամաշնորհի համաձայնագրի իրականացման կառավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Հայաստանի Հանրապետությունում ազգային մարդահամարի անցկացման աշխատանքների ֆինանսավորման TF թիվ 029889 դրամաշնորհի նամակ-համաձայնագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 763 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 12-ի N 863 որոշման խմբագրությամբ) ստեղծված հանձնաժողովին:

2. Նշված համաձայնագրով նախատեսված`

ա) ֆինանսական կառավարման ու խորհրդատվական ծառայությունների գնումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին.

բ) ծրագրի տեխնիկական առաջադրանքի պայմանների, ծրագրի մշակման աշխատանքների կատարման մասին հաշվետվությունների նախապատրաստման, տեղացի և օտարերկրյա փորձագետների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման, ինչպես նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ ծրագրի ընդհանուր կազմակերպչական հարցերի լուծման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.02.2002
N 46
Որոշում