041.0037.280102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունվարի 2002 թվականի N 37
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՅՈՒՄՐՈՒ «ԱՆԱԼԻՏՍԱՐՔ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԵՎ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 168 որոշման` թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը մինչև 2008 թվականը հետաձգել 1995 թվականի հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության աղետի գոտու վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակի և Գյումրու «Անալիտիկ սարքեր» գործարանի (Գյումրու «Անալիտսարք» բաց բաժնետիրական ընկերություն) միջև կնքված N 7 վարկային պայմանագրի հիման վրա Համաշխարհային բանկի կողմից տրամադրված 609400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով վարկի մարման և տոկոսների վճարման ժամկետները:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետում նշված վարկային պայմանագրում կատարել լրացում Գյումրու «Անալիտսարք» բաց բաժնետիրական ընկերության հիմնական միջոցները, որպես վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց, գրավ վերցնելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` հինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Գյումրու «Անալիտսարք» բաց բաժնետիրական ընկերության կողմից սույն որոշման 1-ին կետում նշված վարկի մարման և տոկոսների վճարման ժամանակացույցը: