ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ
ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
23 ապրիլի 2019 թվականի N 06-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1064-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
i
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «2019 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» N 1064-Ն հրամանի հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «4.11» կետով.
4.11 |
Եվրոպայի խորհուրդ |
1 նամականիշով բացիկ |
II եռամսյակ |
240 |
1 000 |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «1869-1948. ՄԱՀԱԹՄԱ ԳԱՆԴԻ. MAHATMA GANDHI» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.
2) Եվրոպայի խորհուրդ թեմային նվիրված «ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ. ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԵՐ ԵՎՐՈՊԱՆ. OUR RIGHTS, OUR FREEDOMS, OUR EUROPE. 1949-2019. COUNSIL OF EUROPE» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 2 հավելվածի.
3) Հրշեջներ թեմային նվիրված «ՀՐՇԵՋՆԵՐ. FIREFIGHTERS» նամականիշի, համաձայն N 3 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «1869-1948. ՄԱՀԱԹՄԱ ԳԱՆԴԻ. MAHATMA GANDHI» նամականիշը, սահմանելով անվանագինը` 650 դրամ, տպաքանակը` 40 000 հատ.
2) Եվրոպայի խորհուրդ թեմային նվիրված «ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ. ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԵՐ ԵՎՐՈՊԱՆ. OUR RIGHTS, OUR FREEDOMS, OUR EUROPE. 1949-2019. COUNSIL OF EUROPE» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 1000 հատ.
3) Հրշեջներ թեմային նվիրված «ՀՐՇԵՋՆԵՐ. FIREFIGHTERS» նամականիշը, սահմանելով անվանագինը` 330 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի, կապի
եւ տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2018 թվականի հունիսի 1-ի
թիվ 388-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի, կապի
եւ տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2018 թվականի հունիսի 1-ի
թիվ 388-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 3
ՀՀ տրանսպորտի, կապի
եւ տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2018 թվականի հունիսի 1-ի
թիվ 388-Ն հրամանի