041.0019.160102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունվարի 2002 թվականի N 19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
Ա. Թումանյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի
նախագահ) (համաձայնությամբ)
Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի նախարար
Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ն. Դավիդյան - ՀՀ առողջապահության նախարար
Ս. Երիցյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ֆ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
Ս. Խաչատրյան - ՀՀ Սյունիքի մարզպետ
Ա. Գյուրջյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
Կ. Նազարյան - Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և
լիազոր դեսպան
Հ. Դաշտոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Մերձավոր և Միջին արևելքի վարչության Իրանի բաժնի
վարիչ (պատասխանատու քարտուղար)
(կազմը փոփ. 14.11.02 թիվ 659-Ա, 19.06.04 թիվ 396-Ա, 07.09.04 թիվ 580-Ա, 23.03.05 թիվ 185-Ա, 24.01.06 թիվ 46-Ա որոշումներ)
(1-ին կետն ուժը կորցրել է 07.06.06 թիվ 164-Ա որոշում)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 371 որոշման 1-ին կետը, նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 20-ի N 371 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 744 և 2001 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 20-ի N 371 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 54 որոշումները: