(ուժը կորցրել է 10.11.98 թիվ 628 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունիսի 1996 թ. թիվ 344
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի ԹԻՎ 234 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 234 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
i
ա) որոշմամբ հաստատված կանոնադրության 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Վարչության կենտրոնական ապարատի աշխատողներին վարչությանը ենթակա մաքսատների և մաքսային կետերի ղեկավար աշխատողներին (մաքսատան պետ, մաքսատան պետի տեղակալ, մաքսատան բաժնի պետ, մաքսային կետի պետ, մաքսային կետի պետի տեղակալ, մաքսատան գլխավոր հաշվապահ, մաքսային կետի գլխավոր հաշվապահ), ինչպես նաև վարչության համակարգի այն աշխատողներին, որոնց գործող օրենսդրությանը համապատասխան կարող են շնորհվել հատուկ կոչումներ, աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում վարչության պետը, իսկ մաքսային մարմինների մյուս աշխատողներին աշխատանքի են ընդունում և աշխատանքից ազատում մաքսատների պետերը համաձայնեցնելով վարչության պետի հետ».
i
բ) վարչության կենտրոնական ապարատի մաքսային օրենսդրության խախտումների բաժինը և հետաքննության բաժինը վերակազմավորել մաքսանենգության, մաքսային իրավախախտումների դեմ պայքարի և հետաքննության ծառայության:
/փոփ. 22.08.96 թիվ 484 որոշում/