ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-41-Ո-90
2022թ.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
2022 թվականի ապրիլի 21-ին, դռնփակ նիստում, քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ հարցը, հիմք ընդունելով Արդարադատության ակադեմիայի ռեկտորի` 19.04.2022 թվականի թիվ 165/Գ-2022 գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 110-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Կազմել և հաստատել դատավորների թեկնածուների ցուցակը` քրեական մասնագիտացման բաժնով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով կազմված և հաստատված ցուցակում ներառված դատավորների թեկնածուներին հանել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2022թ. ապրիլի 21
Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2022 թվականի ապրիլի 21-ի
թիվ ԲԴԽ-41-Ո-90 որոշման
ՑՈՒՑԱԿ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ
._________________________________________________________________________.
|N |ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ,|ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ,|ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ |ՊԱՇՏՈՆԸ |
| |ՀԱՅՐԱՆՈՒՆ |ԾՆՆԴԱՎԱՅՐԸ | | |
|___|________________|_____________|______________________|_______________|
|1. |ՊԵՏՐՈՍՅԱՆ Հայկ |1982թ. |Չի աշխատում | |
| |Արշակի |Կոտայքի մարզ,| | |
| | |գ. Զովունի | | |
|___|________________|_____________|______________________|_______________|
|2. |ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Արամ|1987թ. |Չի աշխատում | |
| |Ավետիքի |Գեղարքունիքի | | |
| | |մարզ, | | |
| | |ք. Սևան | | |
|___|________________|_____________|______________________|_______________|
|3. |ՉԻՉՈՅԱՆ Ժորա |1995թ. |Արդարադատության |Պետի օգնական |
| |Արմենի |Գեղարքունիքի |նախարարության | |
| | |մարզ, |քրեակատարողական | |
| | |ք. Գավառ |ծառայություն | |
|___|________________|_____________|______________________|_______________|
|4. |ՄԿՐՏՉՅԱՆ Էդուարդ|1990թ. |Վերաքննիչ քրեական |Դատավորի |
| |Ստեփանի |ք. Երևան |դատարան |օգնական |
|___|________________|_____________|______________________|_______________|
|5. |ԱՍԱՏՐՅԱՆ |1990թ. |Վերաքննիչ քրեական |Դատավորի |
| |Արամայիս Գագիկի |Արագածոտնի |դատարան |օգնական |
| | |մարզ, | | |
| | |ք. Թալին | | |
|___|________________|_____________|______________________|_______________|
|6. |ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Տարոն|1989թ. |Չի աշխատում | |
| |Ռոբերտի |Լոռու մարզ, | | |
| | |ք. Սպիտակ | | |
|___|________________|_____________|______________________|_______________|
|7. |ՍՄԲԱՏՅԱՆ Ռոման |1984թ. |Վարչապետի աշխատակազմի |Վարչության պետ |
| |Վազգենի |ք. Երևան |տեսչական մարմինների | |
| | | |աշխատանքների | |
| | | |համակարգման գրասենյակի| |
| | | |կրթության, | |
| | | |առողջապահության և | |
| | | |աշխատանքի ոլորտների | |
| | | |համակարգման և | |
| | | |մեթոդաբանության | |
| | | |վարչություն | |
|___|________________|_____________|______________________|_______________|
|8. |ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |1989թ. |Չի աշխատում | |
| |Մարտին Նապոլեոնի|ք. Երևան | | |
|___|________________|_____________|______________________|_______________|
|9. |ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |1989թ. |Դատական դեպարտամենտի |Բաժնի պետի |
| |Սարգիս Մելսիկի |ք. Երևան |Իրավական ակտերի |պաշտոնակատար |
| | | |մշակման և | |
| | | |փորձաքննության | |
| | | |վարչության Իրավական | |
| | | |ակտերի մշակման և | |
| | | |փորձաքննության բաժին | |
|___|________________|_____________|______________________|_______________|
|10.|ԱՐԱՄՅԱՆ Մուշեղ |1991թ. |Չի աշխատում | |
| |Արթուրի |ք. Երևան | | |
|___|________________|_____________|______________________|_______________|
|11.|ՅՈՒԶԲԱՇՅԱՆ |1989թ. |Հայաստանի Ֆրանսիական |Ի.Գ.Թ., |
| |Սամվել Սեյրանի |ք. Երևան |համալսարան, |Դասախոս |
| | | | | |
| | | |Հայ-Ռուսական | |
| | | |(Սլավոնական) | |
| | | |համալսարան | |
| | | | | |
| | | |Արդարադատության | |
| | | |ակադեմիա | |
|___|________________|_____________|______________________|_______________|
|12.|ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |1988թ. |Արդարադատության |Գլխավոր |
| |Արշակ Ռազմիկի |ք. Երևան |նախարարության |իրավաբան |
| | | |վերահսկողական | |
| | | |ծառայության 5-րդ բաժին| |
| | | | | |
| | | |Հայաստանի պետական |Ի.Գ.Թ., |
| | | |տնտեսագիտական |Դասախոս |
| | | |համալսարան | |
| | | | | |
| | | |ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ | |
| | | |Խանփերյանցի անվան | |
| | | |ռազմական ավիացիոն | |
| | | |համալսարան | |
._________________________________________________________________________.
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 21 ապրիլի 2022 թվական: