Սեղմել Esc փակելու համար:
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-26-Ո-44

2022թ.

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-24-Ն սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության և իրականացման կարգի մանրամասները` համաձայն հավելված 1-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2022թ. մարտի 3

Երևան

 

Հավելված 1

Բարձրագույն դատական խորհրդի

2022 թվականի մարտի 3-ի

թիվ ԲԴԽ-26-Ո-44 որոշման

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

 

1. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում (այսուհետ` Քաղաքացիական և վարչական պալատ) պաշտոնավարող դատավորները, ովքեր որպես դատավոր երբևէ պաշտոնավարել են վարչական կամ վարչական վերաքննիչ դատարաններում, սույն որոշումը հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդ են ներկայացնում գրավոր համաձայնություն /այսուհետև նաև Համաձայնության դիմում/` Վարչական պալատում պաշտոնավարումը շարունակելու վերաբերյալ:

1.1 Համաձայնության դիմումին կից Դատական դեպարտամենտի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվում դատավորի` վարչական կամ վարչական վերաքննիչ դատարաններում պաշտոնավարման մասին տեղեկանք:

1.2. Վարչական պալատում պաշտոնավարումը շարունակելու նպատակով գրավոր համաձայնություն ներկայացրած դատավորների թվակազմը հաստատվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից` սույն որոշման հրապարակմանը հաջորդող տասնմեկերորդ օրը:

2. Վճռաբեկ դատարանի քրեական պալատում (այսուհետ` Քրեական պալատ) պաշտոնավարող դատավորները Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի (այսուհետ` Հակակոռուպցիոն պալատ) կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմում իրենց պաշտոնավարումը շարունակելու համար Բարձրագույն դատական խորհուրդ են ներկայացնում գրավոր համաձայնություն` սույն որոշումը հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում:

2.1. Սույն հավելվածի 2-րդ կետին համապատասխան գրավոր համաձայնությունները ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալու պահից տասնօրյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը ընտրում է ոչ ավել, քան երկու դատավոր` Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմում պաշտոնավարումը շարունակելու համար:

3. Վարչական պալատում պաշտոնավարումը շարունակելու վերաբերյալ գրավոր համաձայնություն ներկայացրած Քաղաքացիական և վարչական պալատի դատավորները շարունակում են պաշտոնավարել որպես նույն պալատի դատավորներ` մինչև Վարչական պալատի գործելը:

4. Քրեական պալատի` Հակակոռուպցիոն պալատում պաշտոնավարումը շարունակելու համար գրավոր համաձայնություն ներկայացրած և Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրված դատավորները շարունակում են պաշտոնավարել որպես Քրեական պալատի դատավորներ` մինչև Հակակոռուպցիոն պալատի գործելը:

5. Վարչական և Հակակոռուպցիոն պալատներում պաշտոնավարումը շարունակող դատավորների թվակազմը հաստատելու գործընթացն ավարտելու պահից մեկ շաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն` համապատասխանաբար Վարչական և Հակակոռուպցիոն պալատներում, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև Քաղաքացիական պալատում համալրման ենթակա տեղերի քանակի և համալրման կարգի վերաբերյալ: Հայտարարության տեքստում նշվում են դիմումներն ընդունելու ժամկետը, վայրը, համալրման ենթակա տեղերի քանակը: Հայտարարության տեքստը կազմում և Բարձրագույն դատական խորհրդի հաստատմանն է ներկայացնում Դատական դեպարտամենտը:

6. Սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված հայտարարությունը հրապարակվելու պահից երկշաբաթյա ժամկետում Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու նպատակով Բարձրագույն դատական խորհուրդ կարող են դիմել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով`

1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը` դատավորի փորձառություն.

2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը` դատավորի փորձառություն.

3) այն անձը, որը`

ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ

բ) ունի վերջին 12 տարվա ընթացքում իրավաբանի մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:

6.1 Սույն Հավելվածի 6-րդ կետում նշված անձինք դիմում են ներկայացնում Բարձրագույն դատական խորհուրդ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 3-7-րդ կետերով սահմանված կարգի պահպանմամբ:

7. Սույն Հավելվածի 6-րդ մասով նախատեսված առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման նախապատրաստումը, ցուցակի կազմումը, հաստատումը և թեկնածուներին առաջարկության ներկայացումն իրականացվում են Օրենքի 132-րդ և 133-րդ հոդվածներով սահմանված կարգով` սույն Հավելվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

8. Յուրաքանչյուր թափուր տեղի համար սույն Որոշմամբ սահմանված կարգով առնվազն երեք թեկնածու չդիմելու դեպքում, դիմում ներկայացնելու ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, կրկին հայտարարություն է տրվում` սույն Որոշման պահանջներին համապատասխան:

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 24.03.2022 ԲԴԽ-33-Ո-61 որոշում)

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 3 մարտի 2022 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
03.03.2022
N ԲԴԽ-26-Ո-44
Որոշում